Ավագ Գանձապահ Աբովյան մասնաճյուղում
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղում առկա է Ավագ գանձապահի հաստիք։
Իրականացնել կանխիկ դրամի և այլ արժեքների մուտքագրումն ու ելքագրումը դրամապահոց,
Վերահսկել մասնաճյուղերի և առանձին գանձապահների դրամարկղերում կանխիկ միջոցների սահմանաչափերի պահպանումը,
Ապահովել մասնաճյուղի գանձապահների դրամարկղերում անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը և ընդունել չօգտագործված մնացորդները,
Իրականացնել դրամական միջոցների վերահաշվարկը, տեսակավորումը և փաթեթավորումը,
Ձևակերպել և տրամադրել տեղեկանքներ, քաղվածքներ և այլ բանկային փաստաթղթեր,
Իրականացնել Բանկի պրոդուկտների և ծառայությունների խաչաձև վաճառք,
Կազմակերպել ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումները և ձևակերպել համապատասխան գործարքները,
Բացել և սպասարկել բանկային հաշիվներ, ձևակերպել քարտեր, ավանդներ, պարտատոմսեր, լիազորագրեր և իրականացնել հաճախորդների ընթացիկ սպասարկումը,
Կազմակերպել փաստաթղթերի արխիվացման գործընթացը,
Փոխարինել ղեկավարին կամ գործընկերներին նրանց բացակայության ընթացքում՝ ապահովելով աշխատանքների անխափան իրականացումը,
Կազմակերպել նոր աշխատակիցների և փորձնակների ուսուցման, զարգացման և ինտեգրման գործընթացը,
Կատարել ղեկավարի հանձնարարությամբ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Կանխիկի հետ աշխատանքի կանոնների իմացություն
Հաղորդակցման և սպասարկման հմտություններ
Սթրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացողություն
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)
Բարձրագույն կրթություն