Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մենեջեր
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ հաճախորդների սպասարկման կենտրոնում առկա է Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մենեջերի թափուր հաստիք։
Կորպորատիվ հաճախորդների ներգրավում և տվյալների բազաների վարում,
Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
Գործող կորպորատիվ հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում,
Կորպորատիվ հաճախորդի գծով ընդհանուր եկամտաբերության հաշվարկի իրականացում,
Կորպորատիվ հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային հայտի մանրամասն վերծություն և ամբողջական փաթեթի պատրաստում, համաձայնեցում Բանկի այլ ստորաբաժանումների հետ և ներկայացում Բանկի համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը,
Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և կորպորատիվ սպասարկման կենտրոնի սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով:
Առնվազ 2-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
Բանկային օրենսդրության իմացություն
Հաղորդակցման հմտություններ
Խաչաձև վաճառքի հմտություններ
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության/շուկայագիտության ոլորտում)
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։