Գրավոր հաղորդակցման պատասխանատու/երեկոյան հերթափոխով

Fast Bank CJSCYerevanstaffampublished 08/31/2026

<<Ֆասթ Բանկը>> Գրավոր հաղորդակցման պատասխանատուի 16:00-01:00 և 17:00-02:00 ժամային գրաֆիկներով ազատ հաստիքները զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակիցներ։

Հաճախորդների սպասարկում Բանկի հեռահար ուղիներով (էլ․ փոստ, սոց․ հարթակներ, չատ)

Գրավոր պատասխանների մշակում և ձևակերպում՝ պահպանելով լեզվական և բովանդակային ճշգրտությունը։

Գործող պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,

Հարցումների փոխանցում համապատասխան մասնագետներին,

Ստորաբաժանման գործընթացների բարելավման և օպտիմալացման գծով այլ հանձնարականների կատարում։

Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,

Հայերեն գրավոր հաղորդակցության գերազանց հմտություն (ցանկալի է՝ նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով),

Համակարգչով արագ և ճշգրիտ գրելու հմտություն,

Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմաբ ուշադրություն,

Արագ կողմնորոշվելու կարողություն,

Թիմում աշխատելու կարողություն։

Աշխատանքային առավելություններ -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։