FAST START/Նախաորակավորման ծրագիր հատուկ ուսանողների համար
FAST START Նախաորակավորման ծրագիր հատուկ ուսանողների համար
Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանք գտնելն առանց աշխատանքային փորձի հնարավոր է ։
Ֆասթ Բանկը մեկնարկում է FAST START նախաորակավորման անվճար ծրագիրը , որը նախատեսված է Երևանի և ՀՀ մարզերի ավարտական կուրսի ուսանողների և նորավարտների համար։
Ծրագիրը հնարավորություն է տալիս՝
Ստանալ գործնական և արդիական գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի գործունեության վերաբերյալ,
Ծանոթանալ բանկային ոլորտի տարբեր ուղղություններին և աշխատանքային գործընթացներին,
Զարգացնել բանկային ոլորտում հաջող կարիերա կառուցելու համար անհրաժեշտ մասնագիտական, հաղորդակցման և գործնական հմտությունները,
Բացահայտել բանկային տարբեր մասնագիտությունների և հաստիքների առանձնահատկությունները,
Ձեռք բերել ոլորտում պահանջված գործնական փորձ և պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն,
Ստեղծել ամուր հիմք բանկային համակարգում մասնագիտական աճի և կարիերայի հետագա զարգացման համար։
Եթե դու ավարտական կուրսի ուսանող ես կամ նորավարտ, ապա շտապիր դիմել և ստանալ մասնակցության հնարավորություն։
Ծրագրի ավարտից հետո կտրամադրվի մասնակցության հավաստագիր։ Լավագույն արդյունք գրանցած մասնակիցներին կտրվի պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն Ֆասթ Բանկի Գլխամասային գրասենյակում ու ՀՀ մարզային ու երևանյան մասնաճյուղերում։
Ծրագրի անցկացման ժամկետները - 12-20 հոկտեմբեր, 2026թ․
Դիմելու վերջնաժամկետ - 26 սեպտեմբեր, 2026թ.