Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ

EvocabankYerevanstaffampublished 10/29/2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Պայմանագրային ապահովման ավագ մասանգետ, ով պատասխանատու կլինի վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգման համար: Կիրականացնի Բանկի աշխատակիցների անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, բանկի հաճախրոդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվության իրականացում` ապահովելով գործընթացների համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ներքին կարգավորումներին։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

  • Վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, առկա թերությունների և իրավական ռիսկերի մասին եզրակցության տրամադրում,
  • գործող վարկային և գրավի պայմանագրերի փոփոխություն և համապատասխանեցում Բանկի ներքին իրավական ակտերին, ՀՀ ԿԲ պահանջներին և ՀՀ օրենսդրությանը,
  • Բանկի ներքին իրավական ակտերի դիտարկում, վերլուծություն և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
  • հաճախորդների դիմումներին՝ պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ պատասխանների տրամադրում,
  • Բանկի աշխատակիցներին անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, Բանկի հաճախորդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվություն:

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի (ցանկալի է՝ պայմանագրային կամ իրավաբանական ոլորտում),
  • ՀՀ ԿԲ կանոնակարգերի, ՀՀ քաղաքացիական օրենսդրության և բանկային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի լավ իմացություն,
  • վարկային, գրավի և այլ բանկային պայմանագրերի մշակման և իրավական փորձաքննության փորձ,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
  • իրավական փաստաթղթերի մշակման և վերլուծական մտածողության բարձր կարողություններ,
  • մանրուքներին ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ»:

Contact person

Listed by the employer in the job posting — for questions and your application.