Վճարային համագործակցությունների մասնագետ
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վճարային համագործակցությունների մասնագետի, ով պատասխանատու կլինի vPOS համակարգերի ներդրման և սպասարկման, վիրտուալ վճարային գործարքների մշտադիտարկման, քարտային գործառնությունների տվյալների վերլուծության և վճարային գործընթացների արդյունավետության ու անվտանգության ապահովման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
բժշկական ապահովագրություն,
ճամփորդական ապահովագրություն,
Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
տոնական և տարեվերջյան բոնուսներ,
բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
վճարվող հանգստյան օրեր,
սպորտ փաթեթ,
անգլերեն լեզվի դասընթացներ,
շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
vPOS համակարգերի ներդրում և սպասարկում՝ առցանց գործարքների իրականացման համար,
vPOS սպասարկման կետերի գրանցում ՀԾ-Բանկ և պրոցեսինգային համակարգերում,
վիրտուալ վճարային գործարքների մշտադիտարկում և աջակցություն՝ դրանց ճշգրտության և անվտանգության ապահովման նպատակով,
SmartVista համակարգում քարտապանների, քարտային գործառնությունների և սպասարկման կետերի տվյալների վերլուծություն,
vPOS գործառնությունների բարելավմանն ուղղված վերլուծությունների և առաջարկների ներկայացում,
ոլորտի կարգավորումների փոփոխություններին և զարգացման միտումներին հետևում,
համապատասխան հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
ղեկավարի հանձնարարությամբ այլ առաջադրանքների իրականացում։
Ներկայացվող պահանջներ՝
բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
բարձրագույն կրթություն ֆինանսների, բիզնեսի կամ հարակից ոլորտում,
առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ֆինտեխ կամ ֆինանսաբանկային ոլորտում,
վիրտուալ POS համակարգերի, վճարային գործիքների և էլեկտրոնային առևտրի հարթակների հետ աշխատելու փորձ, ինչպես նաև միջազգային վճարային համակարգերի, եղանակների և կարգավորումների իմացություն,
տեխնիկական խնդիրների հայտնաբերման և լուծման, համակարգերի ինտեգրման հմտություններ,
բիզնես գործընթացների և վճարային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն, զարգացած վերլուծական և քննադատական մտածողություն,
խնդիրների լուծման, արդյունավետ որոշումներ կայացնելու և նորարարական լուծումներ առաջարկելու ունակություն,
նախաձեռնողականություն, հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություններ,
արագ սովորելու և նոր գործընթացներին հարմարվելու կարողություն,
արդյունքներին միտվածություն, թիմում արդյունավետ աշխատելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վճարային համագործակցությունների մասնագետ»: