Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ

EvocabankYerevanstaffampublished 11/09/2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկային փաթեթների, պայմանագրերի և գրավի փաստաթղթավորման ամբողջական ու անխափան ընթացքի ապահովման, ինչպես նաև գործընթացների արդյունավետության բարձրացմանն ու թիմային աշխատանքների համակարգման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

  • վարկային փաթեթների և պայմանագրերի ամբողջականության ու Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխանության ստուգում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում,
  • նոտարական գրասենյակներում պայմանագրերի վավերացման և պետական գրանցման մարմիններում գույքային իրավունքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում ու գործընթացի վերահսկում,
  • ՀԾ-Բանկ համակարգում վարկերի (այդ թվում՝ լիզինգի, երաշխիքների և այլ վարկային գործառնությունների) պայմանագրերի ձևակերպում և թղթային տարբերակների կազմում՝ Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում,
  • պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ամբողջական գործընթացի արդյունավետ կազմակերպում,
  • վարկերի տրամադրման, պայմանների փոփոխության և վարկավորման հետ կապված այլ փաստաթղթային ձևակերպումների իրականացում համակարգում,
  • հաճախորդի վարկային պարտավորությունների և գրավի հետ կապված համաձայնությունների, գրությունների ու համապատասխան փաստաթղթերի պատրաստում,
  • վարկային գործառնությունների շրջանակում Բանկի կարգերի, ընթացակարգերի և օրինակելի պայմանագրերի պարբերաբար համադրում, առկա անհամապատասխանությունների վերհանում (ներքին աուդիտ և համապատասխանություն),
  • վարկավորման գործընթացի օպտիմալացմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում և Բաժնի ղեկավարին համապատասխան առաջարկների ներկայացում,
  • Բաժնի կրտսեր/միջին մասնագետների աշխատանքների համակարգմանն աջակցում, խորհրդատվության տրամադրում և բարդ/ոչ ստանդարտ վարկային գործերի ձևակերպում:

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ իրավագիտության ոլորտում),
  • առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից առնվազն 3 տարին՝ վարկային պայմանագրերի ձևակերպման և փաստաթղթավորման ոլորտում,
  • ՀՀ վարկային և քաղաքացիական օրենսդրության, գրավի ու նոտարական ձևակերպումների խորացված ու լիարժեք իմացություն,
  • ՀԾ-Բանկ (AS-Bank) ծրագրի գերազանց իմացություն և MS Office փաթեթի տիրապետում,
  • նախաձեռնողականություն, վերլուծական ու համակարգված մտածողություն, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու բարձր ունակություն,
  • թիմային աշխատանքի համակարգման հմտություններ, սթրեսակայունություն, պատասխանատվության բարձր զգացում և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ»: