Արտադրության ղեկավար
«Դուետ Քոմփանի» ընկերությունը փնտրում է արտադրության ղեկավար, ով պատասխանատու կլինի արտադրական գործընթացների ամբողջական կազմակերպման, վերահսկման և արդյունավետության ապահովման համար։
Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների անխափան իրականացումը
Ապահովել արտադրության պլանների և սահմանված ժամկետների կատարումը
Վերահսկել արտադրանքի որակը և համապատասխանությունը սահմանված ստանդարտներին
Կառավարել արտադրամասի աշխատակազմը՝ բաշխելով պարտականությունները և վերահսկելով կատարողականը
Ապահովել հումքի, նյութերի և սարքավորումների արդյունավետ օգտագործումը
Վերահսկել սարքավորումների տեխնիկական վիճակը և կազմակերպել դրանց ժամանակին սպասարկումը
Պահպանել աշխատանքի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը
Նվազեցնել արտադրական կորուստները և բարձրացնել արդյունավետությունը
Վարել արտադրական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը
Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (տեխնիկական, ինժեներական կամ տեխնոլոգիական)
Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ արտադրության կառավարման ոլորտում
MS Office ծրագրերի իմացություն
Ղեկավարման և թիմի կառավարման հմտություններ
Կազմակերպչական և ժամանակի կառավարման կարողություններ
Հաղորդակցման և համագործակցության բարձր ունակություններ
Պատասխանատվության բարձր զգացում
Խնդիրների արագ լուծման և որոշումների կայացման կարողություն
Աշխատանքային օրեր և ժամեր ՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։
Աշխատանքի վայր՝ ք . Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն