Տեխնիկական մասնագետ
Creedroomz -ը փնտրում է հմուտ և պատասխանատու մոնտաժային մասնագետ, ով ունի հեռահաղորդակցման և էլեկտրական համակարգերի հետ աշխատանքային փորձ, ինչպես նաև մալուխների անցկացման ,սարքավորումների տեղադրման և տեխնիկական փաստաթղթերի վարման գործառնական փորձ։
- Ցանցային, բարձր լարման և ցածր լարման մալուխների տեղադրում և անցկացում,
- Սարքերի, համակարգերի և սարքավորումների տեղադրում և միացում ,
• Տեխնիկական գծագրերի, պլանների և ձեռնարկների ընթերցում և կիրառում,
• Համակարգերի փորձարկում, ֆունկցիոնալ կարգավորումների կատարում և որակի ստուգում
- Սարքավորումների պարամետրերի ճշգրտում՝ օպտիմալ աշխատանք ապահովելու համար,
• Տեղադրված համակարգերի ընթացիկ սպասարկում և վերանորոգում
- Անվտանգության բոլոր կանոնակարգերի պահպանում
- Առնվազն 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում
- Հիմնական էլեկտրական սարքավորումներով աշխատելու ունակություն,
• Անվտանգության ընթացակարգերի իմացություն,
- Տեխնիկական կամ ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու փորձ,
- Համակարգչային գրագիտության տարրական գիտելիքներ,
- Առաջադրանքները համակարգելու համար ինժեներների և այլ տեխնիկների հետ համագործակցելու ունակություն։
- Էլեկտրատեխնիկայի կամ հեռահաղորդակցման համակարգերի հավաստագրում կամ մասնագիտական ուսուցումը կդիտարկվի առավելություն
• Կառուցվածքային մալուխային համակարգերի ստանդարտների և փորձարկման ընթացակարգերի իմացություն
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
Ժամը ՝ 09։00-18։00
Տարեկան 4 վճարովի ազատ օրեր (Day-offs)