Մասնագետ-գանձապահ

Converse BankYerevanstaffampublished 08/27/2026

Կոնվերս Բանկը փնտրում է մասնագետ-գանձապահի, ով արդյունավետ կերպով կիրականացնի հաշվարկադրամարկղային կանխիկ և անկանխիկ ծառայությունների մատուցում, կապահովի հաճախորդների պատշաճ սպասարկում:

Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների սպասարկում, հաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ), Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, Հաճախորդի կարիքների բացահայտում, Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում, Հաճախորդների բանկային, քարտային, այլ տարանցիկ հաշիվներով կանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում և իրականացում, Ժամկետային ավանդների ընդունում և վարում, Արտարժույթի փոխանակում /կանխիկ և անկանխիկ/, Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում, Կոմունալ վարձավճարների ընդունում, Բանկային ծառայությունների վաճառքի առաջխաղացման ուղղված տարբեր միջոցառումների իրականացում:

Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն, Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, MS office գերազանց իմացություն, Հայկական Ծրագրերի իմացությունը ցանկալի է, Կանխիկ գումարի ստուգման հմտություններ, Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, ՀՀ բանկային օրենսդրության իմացություն, Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն: