Corporate Sales Manager

ComfyYerevanstaffampublished 08/25/2026

«Կամֆի» ընկերությունը փնտրում է ակտիվ և նպատակասլաց կորպորատիվ վաճառքի մասնագետի՝ «Էլեկտրոնային Հայաստան» նախագծի շրջանակում B2B թվային, ՏՏ և մարքեթինգային ծառայությունների վաճառքով զբաղվելու և նոր կորպորատիվ հաճախորդներ ներգրավելու համար։ Եթե դուք ունեք հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, նախաձեռնող եք, մոտիվացված և հետաքրքրված եք վաճառքի ոլորտում մասնագիտական ու ֆինանսական աճով, ապա այս աշխատանքը կարող է լինել ձեզ համար։

Մինչ դիմելը խնդրում ենք ծանոթանալ  «Էլեկտրոնային Հայաստան»  նախագծին՝  www.pages.am  կայքին և այնտեղ ներկայացվող ծառայություններին, քանի որ ընտրված մասնագետի հիմնական գործառույթներից է լինելու այդ ծառայությունների ներկայացումն ու վաճառքը կորպորատիվ հաճախորդներին։

Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում

Ընկերության ծառայությունների և փաթեթների ներկայացում պոտենցիալ հաճախորդներին

Կորպորատիվ հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում

Բանակցությունների կազմակերպում ու վարում

Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում

Գործող և պոտենցիալ հաճախորդների հետ արդյունավետ գործարար հարաբերությունների ձևավորում և պահպանում

Վաճառքների ծավալի մեծացում և վաճառքը խթանող մոտեցումների մշակում

Սահմանված վաճառքի նպատակների և ցուցանիշների ապահովում

Բարձրագույն կրթություն

Հայերենի գերազանց իմացություն և գրագետ խոսք

Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Համակարգչից և առցանց գործիքներից օգտվելու բարձր հմտություններ

Համացանցային որոնման և սոցիալական ցանցերից օգտվելու լավ հմտություններ

Հաղորդակցման, ներկայացման և բանակցելու գերազանց հմտություններ

Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արդյունքի հասնելու ձգտում

Վաճառքի, հատկապես B2B / կորպորատիվ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

CV -ն անհրաժեշտ է ուղարկել  info@pages.am  էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։ Աշխատանքային Պայմաններ՝

Լրիվ դրույք կամ ճկուն աշխատանքային ժամեր

Աշխատավարձը՝ 120 000 ՀՀ դրամ + տոկոսներ վաճառքից (20%)

Contact person

Listed by the employer in the job posting — for questions and your application.