Manager

Coffee House CompanyYerevanstaffampublished 10/19/2026

Կոֆե Հաուս ընկերությունը ամենամեծ և ամենաարագ զարգացող "takeaway" սրճարանների ցանցն է Հայաստանում՝ հիմնված 2015 թվականին: Այժմ այն ունի 55+ մասնաճյուղ Երևանում և մարզերում:

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և բանիմաց մենեջերի՝ մասնաճյուղերի անխափան աշխատանքի կազմակերպման նպատակով:

  • Իր ենթակայության ներքո աշխատող թիմակիցների աշխատանքի պլանավորում, կազմակերպում, և որակի վերահսկում
  • Թիմակիցների հերթափոխերի և փոխարինելիության, արձակուրդների պլանավորում և կազմակերպում
  • Թիմակիցների կարգապահության կառավարում, խրախուսանքների, տույժերի, առաջխաղացման առաջարկների ներկայացում
  • Մասնաճյուղի ներքին և արտաքին սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանման կազմակերպում
  • Աշխատանքային գործիքների, տեխնիկայի և սարքավորումների անվտանգ շահագործման և պահպանում կազմակերպում
  • Ապահովել մասնաճյուղերի և գլխամասային գրասենյակի միջև արդյունավետ կապը
  • Վերլուծել մասնաճյուղերի վաճառքները ըստ կատեգորիաների և առաջարկել ուղիներ ցանկալի պրոդուկտների վաճառքը խթանելու համար և այլն։
  • Ղեկավարի հաստիքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ սննդի, առաքման կամ դինամիկ զարգացում ունեցող ոլորտում
  • Վարորդական իրավունք և սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է
  • Հաղորդակցման ճկուն հմտություններ
  • Խնդիրներ բարձրաձայնելու և լուծելու կարողություն ու հաջողված փորձ
  • Նախաձեռնողականություն
  • Ֆինանսական գրագիտություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
  • Ազնվություն
  • Հումորի զգացումը և դրական միտվածությունը կդիտվեն որպես շատ մեծ առավելություն։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները դիմելու համար կարող են դիմել մեր կայքով