Economist-Statistician/Macroeconomic Directorate/Statistics Department/External Sector Statistics Division
Մենք փնտրում ենք տնտեսագետ-վիճակագիր, ով պատասխանատու կլինի իր լիազորությունների սահմաններում միջազգայնորեն ընդունված լավագույն չափորոշիչներին և մեթոդաբանությանը համահունչ արտաքին հատվածի վիճակագրության հավաքագրում, մշակում, կազմում և տարածում։
Իրականացնել ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրության զարգացում, ՎԿ հետ համատեղ մեթոդաբանության կատարելագործում, հավաքագրվող տվյալների արժանահավատության ստուգում:
Իրականացնել ըստ վճարային հաշվեկշռի ապրանքների առևտրի վիճակագրության կազմում, մեթոդաբանության թարմացում, տվյալների նոր աղբյուրների բացահայտում, հարցումների նախաձեռնում և անհրաժեշտ լրահաշվարկների կատարում։
Իրականացնել ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների, արժեթղթերի շուկայի մասնակիցների և այլ ֆինանսական կազմակերպությունների արտաքին հատվածի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ամփոփում։ Հետևել ոլորտի զարգացումներին և իրականացնել անհրաժեշտ մեթոդաբանական փոփոխություններ։
Իրականացնել ՀՀ արտաքին հաշիվների վիճակագրության կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև արտաքին հաշիվների պատմական շարքերի վերանայում:
Իրականացնել միջազգային կազմակերպությունների, այլ երկրների և կազմակերպությունների, ԿԲ ստորաբաժանումների, պետական գերատեսչությունների և տարբեր պատվիրակությունների պահանջին և ստանձնած պարտավորություններին համապատասխան տեղեկատվության մշակում և տրամադրում:
Բարձրագույն տնտեսագիտական /ֆինանսական կրթություն
1 տարվա աշխատանքային փորձ տնտեսագիտության/վիճակագրության/ֆինանսական ոլորտում
Մակրոտնտեսագիտության իմացություն
Ընդհանուր վիճակագրության իմացություն
Միջազգային տնտեսագիտության իմացություն
Հաշվապահության իմացություն
Տվյալների բազաների հետ աշխատանքի հմտություններ
Տվյալների մաթեմատիկական վերլուծության հմտություններ
Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության իմացություն
Միկրոտնտեսագիտության իմացություն
Ռուսերենի և անգլերենի իմացություն
Հայերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև.
Վերլուծելու ունակություն
Նախաձեռնողականություն
Ճկունություն
Պատասխանատվության զգացում
Հաղորդակցման հմտություններ
Թիմում աշխատելու հմտություններ
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119, 5114
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն