Հաճախորդների սպասարկման մասնագետ

ARMENIA WINE FACTORY LLCAshtarakstaffampublished 08/28/2026

«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է Հաճախորդների սպասարկման մասնագետի , ով կհամակարգի գինեգործարանային այցերի ամրագրումները, կապահովի այցելուների բարձրակարգ սպասարկումը և կկազմակերպի զբոսաշրջային ծրագրերի անխափան իրականացումը։

Ընդունել և մշակել հաճախորդների հարցումները բոլոր հաղորդակցման ալիքներով (հեռախոս, էլ. փոստ, կայք, սոցիալական հարթակներ)

Կազմակերպել և կառավարել ամրագրումները, ապահովել տվյալների ճշգրտությունը CRM համակարգում

Համակարգել տուրիստական խմբերի, գործընկերների և կորպորատիվ հաճախորդների այցերը

Կազմել և վերահսկել էքսկուրսիաների, դեգուստացիաների և միջոցառումների ժամանակացույցը

Ապահովել արդյունավետ համագործակցությունը ներքին ստորաբաժանումների և ծառայությունների միջև

Աջակցել հյուրերին, լուծել ընթացիկ հարցերը և ապահովել բարձր մակարդակի սպասարկում

Համակարգել այցելությունների հետ կապված տրանսպորտային և լոգիստիկ գործընթացները

Պատրաստել հաշվետվություններ և վարել հաճախորդների բազան CRM համակարգում

Վերահսկել էքսկուրսիոն և այցելուների համար նախատեսված տարածքների պատրաստվածությունը

Նպաստել վաճառքների աճին, զարգացնել գործընկերային հարաբերությունները և ներգրավել նոր հաճախորդներ

Բարձրագույն կրթություն,

Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Հաճախորդների սպասարկման, զբոսաշրջության, վաճառքի կամ համակարգման ոլորտում աշխատանքային փորձ,

Համակարգչային ծրագրերի և CRM համակարգերի հետ աշխատելու հմտություններ,

Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական ունակություններ,

Սթրեսակայունություն և բազմաֆունկցիոնալ միջավայրում աշխատելու կարողություն։

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` career@armeniawine.am ՝ վերնագրի դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:

Contact person

Listed by the employer in the job posting — for questions and your application.