Գնումների մասնագետ՝ «Սերունդ» ծրագիր (հեղինակային դպրոց)- 20 ժամ զբաղվածություն շաբաթական

Armenia Education Initiative (AEI)Yerevanstaffampublished 10/16/2026

Սերունդ դպրոցի մասին «Սերունդ» հեղինակային դպրոցի մոդելը նորարարական հանրակրթական մոդել է՝ կառուցված պետական չափորոշիչների պահանջների հիման վրա՝դրանք հարստացնելով ժամանակակից մանկավարժական մոտեցումներով, կրթական տեխնոլոգիաներով, սոցիալ-հուզական ուսումնառությամբ և համայնքի ակտիվ ներգրավվածությամբ։ Մեր կրթական փիլիսոփայության հիմքում յուրաքանչյուր երեխայի եզակիությունն է, նրա ամբողջական և շարունակական զարգացումը։ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ սովորողները զարգացնում են ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլև ինքնագիտակցություն, քննադատական և ստեղծագործ մտածողություն, սոցիալական և հուզական կարողություններ, ազգային ու մշակութային ինքնություն և պատասխանատու քաղաքացի լինելու գիտակցություն։ «Սերունդ» հեղինակային դպրոցի մոդելում սովորողները, ուսուցիչները և ծնողները կրթական գործընթացի համահեղինակներն են։ Մենք հավատում ենք, որ կրթության լավագույն արդյունքները ձևավորվում են համագործակցության, փոխադարձ վստահության և համատեղ պատասխանատվության միջոցով։

Մեր թիմը «Սերունդ»-ի թիմը կրթության հանդեպ ընդհանուր տեսլականով միավորված մասնագետների համայնք է, որի յուրաքանչյուր անդամ իր փորձով, գիտելիքով և նվիրվածությամբ նպաստում է նորարար, հոգատար և զարգացնող կրթական միջավայրի ստեղծմանը։ Մեր թիմում աշխատում են ուսուցիչներ, կրթական մասնագետներ, առաջնորդներ և աջակցող թիմի անդամներ, ովքեր հավատում են, որ յուրաքանչյուր երեխա ունի ներուժ, իսկ կրթության հիմնական նպատակը ոչ միայն գիտելիքի փոխանցումն է, այլև ինքնուրույն մտածող, պատասխանատու և նախաձեռնող անհատի ձևավորումը։ Մենք կարևորում ենք համագործակցությունը, շարունակական մասնագիտական զարգացումը և միմյանցից սովորելու մշակույթը։ «Սերունդ»-ում յուրաքանչյուր թիմակից հնարավորություն ունի փորձարկել նոր մոտեցումներ, կիսվել գաղափարներով, ստանալ և տալ կառուցողական հետադարձ կապ՝ միասին բարելավելով ուսուցման և ուսումնառության փորձառությունը։ Միանալով «Սերունդ»-ի թիմին՝ Դուք կդառնաք կրթության վերափոխման ճանապարհի մասնակից՝ աշխատելով մարդկանց հետ, ովքեր հավատում են, որ որակյալ կրթությունը կարող է փոխել երեխայի, համայնքի և երկրի ապագան։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ 2026 թ. Նոյեմբերից մեկնարկում է «Սերունդ» հեղինակային դպրոցի մոդելի իրականացումը. պետք է վերանորոգվեն տարածքը, կահավորվեն նոր դասասենյակներ։ Ընդլայնման ծավալը պահանջում է մասնագետ, ով որոշակի ժամկետում ամբողջությամբ կկենտրոնանա դրա վրա։ Մասնագետն աշխատում է Հիմնադրամի գնումների քաղաքականության և ընթացակարգերի շրջանակում՝ սերտ համագործակցելով Հիմնադրամի գնումների ավագ մասնագետի, ֆինանսների թիմի, դպրոցի գործառնությունների գծով պատասխանատու անձի , ինչպես նաև նախագծի ճարտարապետների և տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետի հետ։ Բոլոր գնումները պետք է համապատասխանեն Հիմնադրամի քաղաքականության պահանջներին՝ պահպանելով թափանցիկություն, հաշվետվողականություն և ռեսուրսների արդյունավետ օգտագործում։

Ծառայության նպատակը Մինչև 2027 թ. փետրվարի վերջ կազմակերպել և համակարգել ընդլայնման բոլոր գնումներն այնպես, որ նախակրթարանի խումբը և նոր դասասենյակները կահավորված ու սարքավորված լինեն հաստատված նախագծին համապատասխան, վերանորոգման աշխատանքներն ընթանան ժամանակացույցով և ընդունվեն սահմանված կարգով, իսկ բոլոր գնումները կատարված լինեն բյուջեի շրջանակում և ամբողջությամբ փաստաթղթավորված։

Հիմնական պարտականություններն են. Գնումների պլանավորում և իրականացում (40 %)

Ճարտարապետների կողմից տրամադրված ծավալաթերթերի, մասնագրերի, նախագծային գծագրերի և հաստատված նյութերի/ապրանքների ցանկերի հիման վրա կազմել ընդլայնման կարիքների ամբողջական ցանկը (վերանորոգում, նախակրթարան, նոր դասասենյակներ) և գնումների պլանն ու ժամանակացույցը՝ ըստ բյուջետային տողերի, և հաստատել «Սերունդ» թիմի և ճարտարապետների հետ (2026 թ. Նոյեմբեր-դեկտեմբեր փուլային տրամադրմամբ)։

Յուրաքանչյուր գնման համար հավաքագրել առնվազն 3 գնառաջարկ՝ Հիմնադրամի գնումների քաղաքականությանը համապատասխան, կազմել համեմատական աղյուսակ և ներկայացնել ընտրության հիմնավորված առաջարկ (2026 թ. նոյեմբերի 15–25)։

Եթե նախագծով նախատեսված է կոնկրետ ապրանք, բրենդ կամ մատակարար, և համարժեք 3 առաջարկ ստանալն օբյեկտիվորեն հնարավոր չէ, կիրառել Հիմնադրամի քաղաքականությամբ նախատեսված հիմնավորված բացառության ընթացակարգը (գրավոր հիմնավորմամբ և հաստատմամբ)․ նախագծային լուծումը չի փոխվում միայն «3 առաջարկ» ապահովելու նպատակով (ընթացիկ)։

Ամփոփել կահույքի, սարքավորումների և ուսումնական նյութերի հիմնական մատակարարների առաջարկները, ներկայացնել ընտրության հիմնավորված առաջարկություն, կազմակերպել դրա հաստատումը Հիմնադրամի սահմանված կարգով և պատրաստել պայմանագրերի նախագծերը Հիմնադրամի ստորագրման համար (մինչև 2026 թ. նոյեմբերի 30)։

Քանակների, տեխնիկական բնութագրերի կամ նախագծային լուծումների ցանկացած փոփոխություն համաձայնեցնել ճարտարապետների հետ։ Նախագծով սահմանված կահույքի, լուսավորության, սանտեխնիկայի, հարդարման նյութերի և այլ նախագծային տարրերի մոդելը, չափը, նյութը, գույնը կամ այլ բնութագրերը չեն փոխվում և չեն փոխարինվում առանց ճարտարապետների գրավոր համաձայնեցման (ընթացիկ)։

Եթե նախագծով նախատեսված ապրանքը հասանելի չէ կամ ունի ժամանակացույցին չհամապատասխանող մատակարարման ժամկետ, ներկայացնել համարժեք այլընտրանքներ՝ բնութագրերի, գնի և մատակարարման ժամկետի համեմատությամբ․ փոխարինումը կատարվում է միայն ճարտարապետների համաձայնեցումից և սահմանված կարգով հաստատումից հետո (ընթացիկ)։

Պատվերով պատրաստվող կահույքի կամ այլ անհատական արտադրանքի դեպքում ապահովել, որ արտադրողի արտադրական գծագրերը և վերջնական չափերը մինչև արտադրության մեկնարկը համաձայնեցված լինեն ճարտարապետների հետ (ընթացիկ)։

Ձևակերպել պատվերները, հետևել առաքումներին, ստուգել առաքված ապրանքի քանակը, ամբողջականությունը, տեսանելի վնասվածքների բացակայությունը և պատվերին համապատասխանությունը, նախագծային տարրերի դեպքում նախագծին համապատասխանության հաստատման համար ներգրավել ճարտարապետներին և կազմակերպել ընդունումը (դեկտեմբեր 2026 – հունվարի 20, 2027)։

Ապահովել նախակրթարանի խմբասենյակի ամբողջական կահավորումը և սարքավորումներով հագեցվածությունը՝ հաստատված նախագծին և ցանկերին համապատասխան (մինչև 2027 թ. հունվարի 15-ը)։

Ապահովել նոր դասասենյակների կահավորումը և սարքավորումներով հագեցվածությունը՝ հաստատված նախագծին և ցանկերին համապատասխան (մինչև 2027 թ. փետրվարի 10-ը)։

Վերանորոգման համակարգում (25 %)

Ճարտարապետների կողմից տրամադրված ծավալաթերթի և նախագծային փաստաթղթերի հիման վրա, դպրոցի տնօրենի և «Սերունդ» թիմի հետ համաձայնեցմամբ, կազմակերպել կապալառուի ընտրության գործընթացը՝ հավաքագրել առնվազն 3 առաջարկ, կազմել համեմատական աղյուսակ, ներկայացնել ընտրության հիմնավորված առաջարկություն և կազմակերպել դրա հաստատումը (2026 թ. նոյեմբերի 2–27)։

Այցելել աշխատանքային տարածք առնվազն շաբաթը 2 անգամ, հետևել աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին, արձանագրել նկատված խնդիրներն ու շեղումները (լուսանկարներով և գրառումներով), դրանք անհապաղ փոխանցել տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետին և ճարտարապետներին և հետևել դրանց լուծման կարգավիճակին (մինչև 2027 թ. հունվարի 15)։

Դպրոցի թիմից ստացված՝ երեխաների անվտանգության և կրթական միջավայրի պահանջների հետ կապված դիտարկումները փոխանցել ճարտարապետներին և տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետին՝ մասնագիտական գնահատման և որոշման համար (ընթացիկ)։

Կազմակերպել ավարտված աշխատանքների ընդունման գործընթացը. համակարգել տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետի և ճարտարապետների կողմից աշխատանքների զննումը, հետևել նրանց կազմած թերությունների ցանկի շտկմանը կապալառուի կողմից և նրանց դրական եզրակացության հիման վրա նախապատրաստել ընդունման ակտը Հիմնադրամի ստորագրման համար (մինչև 2027 թ. փետրվարի 5-ը):

Փաստաթղթավորում, բյուջե և հաշվետվություն (25%)

Յուրաքանչյուր գնման համար կազմել և պահպանել ամբողջական փաստաթղթային փաթեթ՝ գնառաջարկներ, համեմատական աղյուսակ, ընտրության հաստատում, պայմանագիր, ճարտարապետների համաձայնեցումները (փոխարինումներ, արտադրական գծագրեր), բացառության հիմնավորում (եթե կիրառելի է), հաշիվ-ապրանքագիր, ընդունման ակտ (ընթացիկ)։

Վարել երկու մատյան՝ (1) նախագծային փոփոխությունների և փոխարինումների մատյան՝ նշելով պատճառը, առաջարկված այլընտրանքը, ճարտարապետների համաձայնեցումը և բյուջետային ազդեցությունը, և (2) վերանորոգման ընթացքում արձանագրված խնդիրների ու շեղումների մատյան՝ նշելով, թե երբ և ում են դրանք փոխանցվել և որն է լուծման կարգավիճակը (ընթացիկ)։

Հետևել ծախսերին և դպրոցի տնօրենին ներկայացնել շաբաթական կարճ հաշվետվություն՝ կատարված գործեր, ծախսեր, հաջորդ քայլեր և ռիսկեր (նոյեմբեր 2026 – փետրվար 2027)։

Ներկայացնել առնվազն 3 ամփոփ հաշվետվություն՝ մեկնարկային (նոյեմբերի 13), միջանկյալ (հունվարի 8) և ամփոփիչ (մարտի 1)։

Վարել ձեռք բերված գույքի գրանցամատյանը (համարակալում և ըստ սենյակների բաշխում) (դեկտեմբեր 2026 – փետրվար 2027)։

Ծառայության ավարտին Հիմնադրամին հանձնել գնումների փաստաթղթերի ամբողջական փաթեթը, մատակարարների և կապալառուների բազան և ծախսերի վերջնական ամփոփումը բյուջեին համապատասխան (մինչև 2027 թ. փետրվարի 26-ը)։

Համագործակցություն և համապատասխանություն (10%)

Աշխատել Հիմնադրամի գնումների ավագ մասնագետի հետ ընթացակարգերի և փաստաթղթերի ձևերի հարցում, ֆինանսների թիմի հետ՝ վճարումների, դպրոցի գործառնությունների պատասխանատուի հետ՝ առաքումների ընդունման և տարածքի հասանելիության, իսկ ճարտարապետների և տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետի հետ՝ նախագծային փաստաթղթերի, համաձայնեցումների, աշխատանքների ընթացքի և ընդունման հարցերում (ընթացիկ)։

Ապահովել բոլոր գնումների համապատասխանությունը պահանջներին և աջակցել աուդիտի համար փաստաթղթերի պատրաստմանը (ընթացիկ)։

Մասնակցել դպրոցի թիմային հանդիպումներին, երբ քննարկվում են ընդլայնման հարցեր, և հաշվի առնել ուսումնական թիմի կարիքները (ըստ անհրաժեշտության)։

Ընդունում և վճարում

Ծառայության հիմնական արդյունքներն են՝ հաստատված գնումների պլանը, ընտրված կապալառուն և մատակարարները, կահավորված նախակրթարանը, վերանորոգման աշխատանքների ընդունման կազմակերպված գործընթացը (տեխնիկական և նախագծային պատասխանատուների եզրակացությամբ), կահավորված նոր դասասենյակները և հանձնված փաստաթղթերը

Յուրաքանչյուր արդյունք ընդունվում է հանձնման-ընդունման ակտով, որի հիման վրա կատարվում է համապատասխան փուլի վճարումը

Մասնագետը չի կնքում պայմանագրեր և չի կատարում վճարումներ հիմնադրամի անունից. մատակարարներին և կապալառուներին վճարում է Հիմնադրամը։

Մասնագետը չի իրականացնում աշխատանքների տեխնիկական կամ հեղինակային հսկողություն և չի տալիս աշխատանքների որակի կամ նախագծին համապատասխանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն։

Եթե ժամկետը խախտվում է մասնագետից անկախ պատճառներով (մատակարարի ուշացում, հաստատման ուշացում), նոր ժամկետը համաձայնեցվում է գրավոր։

Պահանջներ

Հմտություններ և կարողություններ

Մենք փնտրում ենք արժեքներով առաջնորդվող մասնագետի, ով պատասխանատու է իր աշխատանքի արդյունքի համար։ Այս ծառայության համար կարևոր են հետևյալ կարողությունները.

Արդյունքի կողմնորոշում։ Աշխատում է հստակ ժամկետներով, միաժամանակ կառավարում է մի քանի պատվեր և հասնում է արդյունքի նվազագույն վերահսկողությամբ։

Համագործակցություն։ Պարզ և փաստահեն հաղորդակցվում է դպրոցի թիմի, ֆինանսների թիմի, կապալառուների և մատակարարների հետ, արդյունավետ բանակցում է։

Համակարգային մտածողություն։ Տեսնում է, թե ինչպես է յուրաքանչյուր գնում կապված բյուջեի, ժամանակացույցի և ընդլայնման մյուս քայլերի հետ, և պլանավորում է առաջ նայելով։

Տվյալահեն գործունեություն։ Վարում է ճշգրիտ գրառումներ, համեմատում է գնառաջարկները և հետևում ծախսերին։

Ճկունություն և տոկունություն։ Հանգիստ է արձագանքում անսպասելի խնդիրներին և արագ գտնում այլընտրանքային լուծումներ։

Ազնվություն և հաշվետվողականություն։ Աշխատում է թափանցիկ, խուսափում է շահերի բախումից և հետևում գնումների էթիկայի կանոններին։

Որակավորումներ

Առնվազն 2 տարվա փորձ գնումների, մատակարարման կամ վերանորոգման/շինարարական նախագծերի համակարգման ոլորտում

Գնումների ամբողջական շրջափուլի կառավարման փորձ՝ մատակարարների որոնումից մինչև ապրանքի ընդունում

Կապալառուների հետ աշխատանքի և վերանորոգման աշխատանքների ընդունման փորձ

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ճարտարագիտության կամ հարակից ոլորտում

ՀՀ հարկային և պայմանագրային փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր, ընդունման ակտեր) իմացություն

Excel կամ Google Sheets ծրագրերի վստահ օգտագործում

Հայերենի գերազանց և անգլերենի աշխատանքային (B1+) իմացություն

Կրթական հաստատությունում կամ հասարակական կազմակերպությունում փորձը, ինչպես նաև վարորդական իրավունքը կդիտվեն որպես առավելություն

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ծառայությունը որոշակի ժամկետով է և ավարտվում է բոլոր արդյունքների հանձնմամբ և ընդունմամբ։ Արդյունքների ժամկետները վերջնական տեսքի են բերվում պայմանագիրը կնքելիս։