Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու

Ardshinbank OJSCYerevanstaffampublished 09/22/2026

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Բանկի Ֆինանսական գործառնություններին առնչվող պայմանագրերի, վերջինիս փոփոխությունների համաձայնագրերի, բանկի կողմից տրվող գրավի առարկային առնչվող համաձայնեցումների, երաշիքային նամակների և այլ անհատական փաստաթղթերի մշակում, իրավական սպասարկում,  

Վարկային կոմիտեի որոշումների նախագծերի  վերանայման, համաձայնեցման իրականացում,

Ֆինանսական գործիքների փաթեթների (վարկառուին, երաշխավորին, գրավատուին առնչվող փաստաթղթեր) ուսումնասիրություն, գործարքի օրինականության ստուգում,

Հաճախորդների խոշոր գործարքների և շահագրգռվածությամբ գործարքների վերհանում,  կնքմանը հավանություն տալու մասին իրավասու մարմինների որոշումների ստուգում,

Գրավի առարկայի և գրավատուի իրավունքների  ստուգման նպատակով փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, գրավի իրավունքի գրանցման խնդիրների  իրավական սպասարկում,    

Վարկային, գրավի, երաշխավորությունների տրամադրման և այլ տիպային պայմանագրերում փոփոխությունների վերաբերյալ համաձայնագրերի, ծանուցումների կազմում,

Վարկավորման գործընթացում մասնակցություն հաճախորդների հետ վարվող բանակցություններին ոչ ստանդարտ գործարքների նախապատրաստման համար,   

Ժառանգական գործին առնչվող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, եզրակացության տրամադրում,

Պայմանագրերի կնքման և կատարման ապահովման համար լիազորագրերի և այլ փաստաթղթերի կազմում ապահովում, ստուգում,

Վարկավորման գործընթացում ծագող իրավական խնդիրների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

Բանկի հետ փոխկապակցված անձանց գործարքների մասով իրավական սպասարկման իրականացում,

Ոչ ռեզիդենտ ընկերությունների հաշիվների բացման համար ներկայացված փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում, եզրակացության տրամադրում,

Շեղումով կնքվող ավանդային պայմանագրերի տրամադրուման իրականացում,

Բանկի կողմից ստացված գրությունների վերաբերյալ դիրքրորոշման տրամադրում, դրանց վերաբերյալ պատասխան գրությունների մշակում` այլ ստորաբաժանաւոմների հետ համատեղ,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),

Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում կամ առնվազն 2 տարվա փորձ իրավախորհրդատուի կամ փաստաբանի պաշտոնում,

Փաստաբանի որակավորումը ցանկալի է,

MS Office

Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),

Գործարարական, հարկային, ֆինանսական և վարչական հարաբերությունների և դրանք կարգավորող իրավական ակտերի իմացություն:

Մրցակցային բարձր աշխատավարձ,

Աշխատավարձի տարեկան վերանայում,

Մասնագիտական աճի հնարավորություն,

Եռամսյակային, տարեկան բոնուսներ,

Ճկուն աշխատանքային գրաֆիկ,

Հեռավար աշխատանքի հնարավորություն,

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Բժշկական ապահովագրություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:  Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: