Զանգերի Կենտրոն - սպասարկող մասնագետ (գիշերային հերթափոխ)
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ Զանգերի Կենտրոնում՝ գիշերային հերթափոխով։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
Նախկինում կատարված զանգերի մասով հիշեցման զանգերի կատարում,
Ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում,
Մասնաճյուղի աշխատակիցների հետ Հաճախորդի մասով պարզաբանումների տրամադրում,
Կոմունիակացիոն կենտրոնում « Հաճախորդի քարտի » վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում,
Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի սպասարկում, բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
Հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
Բավարար հիմքերի և տրված իրավասությունների առկայության դեպքում որոշ բանկային գործարքների կատարում:
Դիմիր եթե.
Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
Ունես բարձրագույն կրթություն,
Ունես MS Օffice իմացություն,
Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) իմացություն,
Ունես բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
Աշխատանք և կյանք բալանս . 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
Զարգացման հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հավելյալ արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
Թիմային ոգի . Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
Նյութական արտոնություններ . Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: