Դարձիր Բանկիր/Մեղրի

Ardshinbank OJSCMeghristaffampublished 09/24/2026

Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `

ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,

ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,

ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,

ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,

երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),

ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,

ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով   Apply Now/Դիմել հիմա,  հաղորդագրության անվանման դաշտում նշելով  «Դարձիր Բանկիր_Մեղրի»:  Հ արցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։