Դասընթացավար

American University of Armenia FundGyumri, Vaykstaffampublished 10/16/2026

About the company

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (TRDP) աշխատանքի է հրավիրում «Ձեռներեցության հիմունքներ և բիզնես-պլանի կազմում» դասընթացների դասընթացավար՝ Շիրակի մարզային գրասենյակների համար։

Your tasks

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել և անցկացնել «Ձեռներեցության հիմունքներ և բիզնես-պլանի կազմում» թեմայով դասընթացներ։
  • Աջակցել մասնակիցներին բիզնես գաղափարների մշակման և իրագործելիության գնահատման հարցում։
  • Օգնել մասնակիցներին կազմել հիմնավորված բիզնես-պլաններ՝ ներառյալ շուկայի գնահատումը, ֆինանսական կանխատեսումները և ներդրումային ծախսերի հաշվարկը։
  • Հետևել դասընթացների առաջընթացին, գնահատել մասնակիցների աշխատանքները և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ մարզային ծրագրի ղեկավարին։

Requirements

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտներում։
  • Ձեռներեցության, բիզնեսի կառավարման և բիզնես-պլանների մշակման վերաբերյալ գիտելիքներ։
  • Ուսուցողական դասընթացների կազմակերպման և անցկացման փորձ, հատկապես՝ բիզնես-պլանների կազմման և ֆինանսական կառավարման թեմաներով։
  • Բիզնես-պլանների ֆինանսական գնահատման, եկամուտների և ծախսերի հաշվարկման, շահութաբերության և վարկի մարման կարողության գնահատման հմտություններ։
  • MS Office ծրագրային փաթեթի, հատկապես՝ MS Word, Power Point և MS Excel ծրագրերի լավ իմացություն։
  • Դասընթացների մասնակիցների հետ արդյունավետ հաղորդակցվելու, նրանց ուղղորդելու և անհատական խորհրդատվություն տրամադրելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական հմտություններ։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
  • Մարզային գրասենյակներում աշխատելու պատրաստակամություն։

How to apply

Դիմելու կարգը Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ներկայացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։