Layer 2 Support Engineer (System Administrator)

Ameriabank CJSCYerevanstaffampublished 08/25/2026
Must-have:PythonKubernetesBackendMobileDevOps

Layer 2 Support Engineer-ը տրամադրում է առաջադեմ տեխնիկական աջակցություն MyAmeria բջջային բանկինգի և հարակից հավելվածների համար՝ ուսումնասիրելով և լուծելով Layer 1 աջակցության կողմից էսկալացված միջադեպերը, վերահսկելով հավելվածների և ենթակառուցվածքի վիճակը և համագործակցելով մշակման ու պլատֆորմային թիմերի հետ՝ հաճախորդների համար ծառայությունների հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։

  • Հանդես գալ որպես այն միջադեպերի էսկալացիայի կետ, որոնք Layer 1 աջակցության կողմից հնարավոր չէ լուծել՝ իրականացնելով MyAmeria հավելվածի, backend ծառայությունների և ենթակառուցվածքի խնդիրների խորքային վերլուծություն և հիմնական պատճառի բացահայտում (Root Cause Analysis)։
  • Մոնիթորինգի և observability գործիքների (օրինակ՝ Zabbix, Datadog, ELK/Kibana) միջոցով վերահսկել հավելվածների, API-ների և ենթակառուցվածքի վիճակը և ժամանակին հայտնաբերել ու լուծել հնարավոր խնդիրները՝ նախքան դրանք կազդեն հաճախորդների վրա։
  • Համագործակցել backend, mobile և DevOps թիմերի հետ՝ production միջավայրում առաջացած միջադեպերի ախտորոշման և լուծման նպատակով՝ ապահովելով ծառայության ժամանակին վերականգնում և միջադեպերի վերաբերյալ հստակ հաղորդակցություն։
  • Վերարտադրել, տրիաժավորել և փաստաթղթավորել դեֆեկտները՝ համագործակցելով մշակման թիմերի հետ և հետևելով դրանց շտկման ընթացքին մինչև համապատասխան release-ը։
  • Պահպանել և կատարելագործել աջակցվող համակարգերի runbook-երը, knowledge base-ի հոդվածները և ստանդարտ գործառնական ընթացակարգերը (SOP)։
  • Աջակցել incident, problem և change management գործընթացներին՝ բանկի IT service management ստանդարտներին համապատասխան։
  • Մասնակցել on-call հերթապահությանը և անհրաժեշտության դեպքում՝ աջակցվող համակարգերի կարևորությունից ելնելով, արձագանքել աշխատանքային ժամերից դուրս առաջացած միջադեպերին։
  • Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն։
  • Առնվազն 2–3 տարվա փորձ IT support-ի, system administration-ի կամ application support-ի ոլորտում։ Ցանկալի է բանկային/ֆինթեք կամ այլ կարգավորվող միջավայրում աշխատանքի փորձը։
  • Kubernetes-ի և/կամ Windows Server-ի ադմինիստրացիայի աշխատանքային գիտելիքներ, ինչպես նաև monitoring/observability գործիքների (Zabbix, Datadog, Kibana/ELK կամ նմանատիպ) իմացություն։
  • Բջջային հավելվածների ճարտարապետության (iOS/Android) և REST/WebSocket հիմքով backend ինտեգրացիաների վերաբերյալ պատկերացումները կդիտարկվեն որպես առավելություն։
  • SQL-ի բազային գիտելիքներ և troubleshooting-ի նպատակով լոգեր/հարցումներ (queries) կարդալու կարողություն։
  • Incident/ticketing համակարգերի (օրինակ՝ Jira, ServiceNow) և ITIL-ին համապատասխան աջակցության գործընթացների իմացություն։
  • Ծրագրավորման կամ scripting-ի իմացությունը (օրինակ՝ .NET, Python, Bash, PowerShell) կդիտարկվի որպես առավելություն։
  • Ինքնուրույն, մանրուքների նկատմամբ ուշադիր և կազմակերպված աշխատելու մոտեցում։
  • Լավ հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ։
  • Ճնշման պայմաններում որոշումներ կայացնելու կարողություն։
  • Սեղմ ժամկետներում ինքնուրույն աշխատելու և on-call/հերթափոխային աշխատանքին մասնակցելու պատրաստակամություն։