Chief PR Specialist
Ամերիաբանկը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում ակտիվ, PR-ի դինամիկ զարգացող ոլորտում արագ կողմնորոշվող, կազմակերպչական ջիղ և հաղորդակցման հմտություններ ունեցող անձանց: Եթե դուք ցանկանում եք մշտապես հանդես գալ PR-ի նոր ու տարբեր մոտեցումներով, ստեղծագործ անձնավորություն եք, ով ունակ է մշակել և համակարգել PR նախագծեր և միաժամանակ ապահովել բովանդակության և ստեղծագործական մտքի մշակման ողջ գործընթացը, անպայման դիմեք մեզ:
Ապահովել PR միջոցառումների (մամուլի ասուլիս, տարբեր ձևաչափի քննարկումներ, բանկային ծառայությունների հանրային իրազեկման տարբեր ձևաչափի միջոցառումներ) իրականացման ողջ գործընթացը. պլանավորում, ներքին և արտաքին բոլոր շահառուների հետ հաղորդակցման կազմակերպում, նյութերի մշակում և վերջնականացում, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում նյութերի արդյունավետ տեղադրմանն ու առավելագույն տարածմանն ուղղված գործողությունների համակարգում:
Ապահովել հանրային իրազեկման տարբեր ձևաչափի նյութերի (մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, ինֆոգրաֆիկներ, հարցազրույցներ, ինֆորմացիոն բնույթի տեսանյութեր, ռեպորտաժներ և այլն) պատրաստում և այդ նյութերի ձևավորման աշխատանքների ապահովում համապատասխան թիմերի հետ
Իրականացնել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված նյութերի մոնիթորինգ, անհրաժեշտ վերլուծություն և ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
Բարձրագույն կրթություն
Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ
PR միջոցառումների կազմակերպման, PR նյութերի պատրաստման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձ
Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Տնտեսագիտական, հատկապես բանկային ոլորտի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
Կազմակերպչական ջիղ, հաղորդակցման ունակություններ
Մեծ թիմում աշխատելու ունակություն
Կիրթ պահելաձև, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, պատասխանատվության բարձր զգացում