Ինժեներ-կոնստրուկտոր
Փնտրում ենք Ինժեներ-կոնստրուկտոր , ով կմիանա մեր թիմին և պատասխանատու կլինի շինարարական կոնստրուկցիաների հաշվարկի, նախագծման և համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակման համար։
Շինարարական կոնստրուկցիաների նախագծում և հաշվարկ
Երկաթբետոնե և մետաղական կոնստրուկցիաների հաշվարկ և նախագծում
Կոնստրուկտիվ լուծումների մշակում՝ հաշվի առնելով նախագծի տեխնիկական և ճարտարապետական պահանջները
Կոնստրուկտիվ նախագծերի և աշխատանքային գծագրերի մշակում
Շինարարական կոնստրուկցիաների ամրության, կայունության և հուսալիության հաշվարկների իրականացում
Հաշվարկային մոդելների ստեղծում և վերլուծություն
Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի կազմում և ստուգում
Կոնստրուկտիվ հանգույցների և դետալների մշակում
Նախագծային լուծումների համապատասխանության ապահովում գործող շինարարական նորմերին և ստանդարտներին
Ճարտարապետների, ինժեներների և այլ մասնագետների հետ համագործակցություն
Անհրաժեշտության դեպքում՝ նախագծային լուծումների ճշգրտում և տեխնիկական խնդիրների լուծում
Շինարարության ընթացքում առաջացող կոնստրուկտիվ հարցերի վերաբերյալ տեխնիկական խորհրդատվություն
Բարձրագույն կրթություն
Շինարարական կոնստրուկցիաների հաշվարկի և նախագծման սկզբունքների իմացություն
Երկաթբետոնե և/կամ մետաղական կոնստրուկցիաների նախագծման գիտելիքներ
Գործող շինարարական նորմերի և ստանդարտների իմացություն
AutoCAD ծրագրի լավ իմացություն
Տեխնիկական գծագրեր կարդալու և մշակելու կարողություն
Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություն
Հետաքրքիր և մասնագիտական աճ ապահովող նախագծերում ներգրավվածություն
Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
Մրցակցային աշխատավարձ՝ կախված թեկնածուի փորձից և հմտություններից