Վերլուծաբան/տվյալների որակի պատասխանատու
Մենք փնտրում ենք վերլուծաբան/տվյալների որակի պատասխանատու ՝ մեր թիմին միանալու համար։
Այս դերի հիմնական նպատակն է ապահովել, որ ընկերության տվյալները լինեն ճշգրիտ, ամբողջական՝ հաշվետվությունների, բիզնես վերլուծության և մեքենայական ուսուցման նախագծերի համար։
Պարբերաբար ստուգել ընկերության հիմնական բազան և բացահայտել սխալները, բացակայող տեղեկությունները, կրկնօրինակներն ու անհամապատասխանությունները։
Ստուգել հաճախորդների, ապրանքների, վաճառքների, պաշարների և այլ բիզնես տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
Բացահայտել հաճախորդների սխալ դասակարգումները, կատեգորիաները, տարածաշրջանները, պատասխանատու մենեջերների նշանակումները և հիմնական բազայի այլ սխալները։
Համեմատել տվյալները տարբեր հաշվետվությունների, համակարգերի և տվյալների աղբյուրների միջև։
Ընկերության կառավարման համակարգում բազաների վարման, տվյալների մուտքագրման, դասակարգման վերահսկողություն, սխալների՝ դրանց սկզբնաղբյուրների բացահայտում և ուղղման աջակցություն:
Պատրաստել ուղղման ենթակա գրառումների ցանկեր և անհրաժեշտության դեպքում համակարգել հայտնաբերված խնդիրները համապատասխան ստորաբաժանումների հետ։
Աջակցել տվյալների որակի պարբերական հաշվետվությունների և ամփոփագրերի պատրաստմանը։
Աջակցել վերլուծաբանների թիմին տվյալների ստուգման, նախապատրաստման, համադրման և հիմնական վերլուծական աշխատանքներում։
Մասնակցել տվյալների ստուգմանը՝ նախքան դրանք օգտագործելը dashboard-ներում, հաշվետվություններում, կանխատեսումներում և ML մոդելներում։
Օպերացիոն ցուցանիշների, վաճառքների տրենդների և ուղղությունների արդյունավետության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում:
Վաճառքի գործընթացներում շեղումների, ռիսկերի և օպտիմալացման հնարավորությունների բացահայտում:
Վերլուծական եզրակացությունների և գործնական առաջարկությունների պատրաստում ղեկավարության և վաճառքի բաժնի համար:
Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների (Sales Reports) կազմում:
Բարձրագույն տեխնիկական կրթություն,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես վերլուծաբան, օպերացիոնիստ-վերլուծաբան կամ վաճառքների վերլուծության մենեջեր,
Excel-ի խորացված գիտելիքներ, գրաֆիկների և կառավարման վահանակների կառուցման կարողություններ,
Վերլուծություններ իրականացնելու կարողություններ և փորձ` ABC/XYZ վերլուծության, վաճառքի ձագարի և պրոմո-ակցիաների արդյունավետության վերլուծության փորձ,
CRM գործիքների իմացություն և CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ (Bitrix24, 1C ERP, Odoo),
Համակարգային մտածողություն, մեծ տվյալների հետ աշխատելու կարողություն, ներկայացման հմտություններ, պատասխանատվության զգացողության բարձր մակարդակ,
Մանրուքների նկատմամբ ուշադրություն` թվային սխալների և հաշվետվություններում անհամապատասխանությունների նկատմամբ անհանդուրժողականություն,
Գրաֆիկների և թվերի վերահսկողություն, իրական բիզնես գործընթացները տեսնելու ունակություն,
Արագություն և ճկունություն՝ մոդելների արագ վերակառուցում մուտքային տվյալների փոփոխության դեպքում,
Լավ հաղորդակցման հմտություններ և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն,
Փորձը FMCG, e-commerce, դիստրիբյուցիայի ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
BI գործիքներ իմացությունը, SQL-ի և Python-ի հիմնական գիտելիքները վերլուծության համար կդիտվեն որպես առավելություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@foodservice.am էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա դաշտում։
Contact person
Listed by the employer in the job posting — for questions and your application.