Ոչ ֆինանսական ծառայությունների բաժնի մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffampublished 09/23/2026

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Ոչ ֆինանսական ծառայությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։

Կազմել ոչ ֆինանսական ծառայությունների մշակման և ներդրման ծրագրեր,

բացահայտել ոչ ֆինանսական ծառայությունների բարելավմանն ուղղված փոփո­խութ­յուն­նե­րի անհրա­ժեշտությունը,

իրականացնել ոչ ֆինանսական ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանք­ներ,

իրականացնել ՓՄՁ և կորպորատիվ հաճա­խորդների համար նախատեսված դասըն­թաց­նե­րի թեմաների ադապտացումը և շարունակական բարելավումը,

կազմակերպել դասընթացավարների և գնահատողների թիմի վերապատրաստումը հա­մա­պատասխան թեմաների շուրջ,

իրա­կանա­ցնել ՓՄՁ և կորպորատիվ հաճա­խորդների համար նախատեսված դասըն­թաց­նե­րի կազմա­կերպ­չական աշխատանքները,

վերլուծել ՓՄՁ և կորպորատիվ հաճա­խորդների համար իրականացված դասընթացների մասնակից­ների բազաները և իրականացնել շարունակական թարմացում,

գնահա­տել ՓՄՁ և կորպորատիվ հաճա­խորդների համար իրականացված դասընթացների մասնա­կիցների բավարարվածությունը և ընդհանուր դասընթացի արդյունավետությունը,

վերահսկել ոչ ֆինանսական ծառայությունների ին­տեր­­նետային կայքի աշխատանքը, ապա­­հովել ոչ ֆինանսական ծառայությունների ինտեր­նե­տա­յին կայքի բովանդակության թար­մացումը,

գնահատել ոչ ֆինանսական ծառայությունների ինտերնետային կայքի արդյունա­վե­տու­թյունը այլ շահագրգիռ ստորաբա­ժա­նումների հետ համատեղ,

կազմա­կերպել ՓՄՁ և կորպորատիվ հաճա­խորդների համար նախատեսված թեմատիկ մի­ջոցառումները:

բարձրագույն կրթություն,

օտար լեզուների իմացություն,

թվային հմտություններ,

ներկայացման հմտություններ,

փաստաթղթաբանություն վարելու կարո­ղու­թյուն,

բանակցություններ վարելու հմտություններ,

կոմերցիոն իրազեկվածություն/բիզնես հո­տա­ռություն,

կոգնիտիվ/ճանաչողական ճկունություն,

թվային/մաթեմատիկական գրագիտություն: