Optimization Engineer

VIVAYerevanstaffampublished 09/14/2026
This job is no longer listed
The source has removed this listing — applying via the original link is no longer possible.
Original version (Armenian).Show translation (English)

Օպտիմիզացիայի գծով ինժեները պատասխանատու է բջջային ցանցի աշխատանքի բարելավման համար՝ վերլուծելով ցանցի KPI-ները, բացահայտելով օպտիմալացման հնարավորությունները և աջակցելով առկա և նոր 4G/5G տեղակայումների օպտիմալացման գործողություններին: Դերը ներառում է նաև աշխատանքի վերլուծություն, հաշվետվությունների կազմում և տեխնիկական թիմերի ու մատակարարների հետ համագործակցություն:

Վերահսկել և վերլուծել բջջային ցանցի աշխատանքը՝ օգտագործելով առկա վիճակագրական տվյալները, արդյունավետության հիմնական ցուցանիշները (KPI) և օպտիմալացման գործիքները:

Աջակցել ցանցի աշխատանքի հետ կապված խնդիրների բացահայտմանը և դրանց հնարավոր պատճառների ուսումնասիրմանը:

Իրականացնել 2G/3G/4G/5G ցանցերի ծածկույթի, թողունակության, որակի և հասանելիության ցուցանիշների (KPI) հիմնական վերլուծություն:

Մասնակցել նոր գործարկված կամ ընդլայնված ցանցային կայանների օպտիմալացմանը, այդ թվում՝ 5G-ի ներդրման և ցանցի ընդլայնման նախագծերին:

Վերլուծել Drive-Test-ի և այլ չափումների արդյունքները և աջակցել ծածկույթի և որակի հետ կապված խնդիրները բացահայտմանը։

Պատրաստել ցանցի աշխատանքի մասին հաշվետվություն, KPI վերլուծություն և օպտիմալացման առաջարկություններ։

Աշխատել պլանավորման, տրանսմիսիայի, կայանների տղակայման և այլ տեխնիկական թիմերի հետ՝ ցանցի կատարողականի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Աջակցել նոր տեղամասերի և ցանցային գործառույթների ընդունմանը և գործարկումից հետո կատարողականի մոնիթորինգին։

Օգնել հաճախորդների վրա ազդող ցանցային խնդիրների վերլուծությանը և նպաստել դրանց լուծմանը։

Կիրառել և զարգացնել ցանցի պլանավորման ու օպտիմալացման գործիքների կիրառման հմտություններ:

Համագործակցել սարքավորումներ մատակարարողների հետ և մասնակցել ցանցի արդյունավետությանն ու օպտիմալացմանը վերաբերող տեխնիկական քննարկումներին:

Վարել տեխնիկական փաստաթղթավորումը և հետևել օպտիմալացման սահմանված ընթացակարգերին ու չափանիշներին:

Շարունակաբար զարգացնել գիտելիքները ռադիոհասանելիության տեխնոլոգիաների (այդ թվում՝ 4G և 5G), ցանցի հիմնական արդյունավետության ցուցանիշների (KPI), օպտիմալացման մեթոդների և համապատասխան գործիքների վերաբերյալ։

Բարձրագույն ռադիոտեխնիկական կրթություն՝ հեռահաղորդակցության, ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի կամ հարակից ոլորտում։

2-3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ բջջային հեռահաղորդակցության ոլորտում (ցանկալի է՝ RAN-ի օպտիմալացման ուղղությամբ) ։

Ռադիոտեխնիկայի և անլար կապի սկզբունքների խորը իմացություն։

RAN տեխնոլոգիաների և ցանցի արդյունավետության օպտիմալացման գործընթացների լավ իմացություն։

RAN-ի օպտիմալացման և պլանավորման գործիքների/ծրագրային ապահովման, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան արտադրանքների իմացություն։

Բջջային ցանցի ճարտարապետության, կազմաձևման և նախագծման սկզբունքների իմացություն։

Drive-test-երի (շարժական չափումների) իրականացման, տվյալների վերլուծության և հետմշակման փորձը կդիտվի որպես առավելություն։

MS Office ծրագրերի, հատկապես՝ Excel-ի և PowerPoint-ի գերազանց իմացություն։

Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։

Վերլուծական և խնդիրներ լուծելու զարգացած հմտություններ։

Հաղորդակցման և միջանձնային շփման լավ հմտություններ, ինչպես նաև տեխնիկական և միջգործառութային թիմերի հետ արդյունավետորեն փոխգործակցելու կարողություն։

Թիմում արդյունավետ աշխատելու և ներքին ու արտաքին շահառուների հետ համագործակցելու կարողություն։

Հարմարվողականություն և ճկունություն, ինչպես նաև դինամիկ տեխնիկական միջավայրում աշխատելու կարողություն։

Միացի՛ր մեզ և կստանաս՝

Առողջության ապահովագրություն,

Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,

Պարգևավճարներ,

Ուսուցման և զարգացման հնարավորություններ,

Որոշակի վճարովի հանգստյան օրեր,

Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:

Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: