Ավտոմատացված համակարգերի տեխնիկական մասնագետ

TUMO Center for Creative TechnologiesYerevanstaffampublished 10/27/2026
Original version (Armenian).Show translation (English)

About the company

Թիմի մասին Թումոյի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) թիմը պատասխանատու է կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքի անխափան աշխատանքի ապահովման համար՝ աջակցելով ինչպես թիմի ամենօրյա գործունեությանը, այնպես էլ՝ ուսումնական գործընթացին։ Թիմը սպասարկում և տրամադրում է տեխնիկական աջակցություն ուսանողներին, աշխատակիցներին և կենտրոններին՝ համակարգելով Թումո սարքավորումները, ցանցերը և բոլոր համակարգերի ավտոմատացումները։

Your tasks

Հաստիքի մասին Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու մասնագետի , ով կաջակցի ինժեներական թիմին ցածր լարման համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման աշխատանքներում։

  • Աջակցել Սմարթ համակարգերի և ավտոմատացումների (Smart Systems & Automation) թիմին ցածր լարման համակարգերի տեղադրման և սպասարկման աշխատանքներում
  • Իրականացնել օբյեկտների զննումներ՝ անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու և համոզվելու, որ համակարգերը համապատասխանում են նախագծային պահանջներին
  • Աջակցել համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը (troubleshooting)
  • Համագործակցել թիմի անդամների հետ՝ նախագծերի պատշաճ և ժամանակին իրականացման նպատակով
  • Վարել նախագծերի հետ կապված բոլոր աշխատանքների ճշգրիտ փաստաթղթավորումը և հաշվառումը
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն և մասնակցել սարքավորումների կարգավորմանը

Համակարգերի շահագործում և աջակցություն

  • Մուտքի վերահսկման համակարգ (Access Control)
  • Տրամադրել մուտքի քարտեր և սպասարկել վերահսկման համակարգերը
  • ԱՏՍ (PABX) հեռախոսային համակարգ
  • Աջակցել զանգերի կենտրոնի թիմի աշխատանքին
  • Ապահովել ներքին և միջազգային հեռախոսազանգերի համակարգի անխափան աշխատանքը
  • Լուսավորության համակարգ
  • Ապահովել լուսավորության համակարգի անխափան աշխատանքը
  • Կարգավորել ժամանակաչափերը (timers) և լուսավորության համակարգը տարբեր միջոցառումների համար
  • Ոռոգման համակարգ
  • Փոխարինել և կարգավորել ոռոգման համակարգի սարքավորումները
  • Տեսահսկման համակարգ (Camera System)
  • Իրականացնել տեսախցիկների տեղադրումը և ծրագրավորումը

Requirements

  • Էլեկտրատեխնիկայի կամ այլ համապատասխան ոլորտի բակալավրի աստիճան
  • Ցածր լարման համակարգերի (օրինակ՝ անվտանգություն, հրդեհային ազդարարման համակարգ, աուդիովիզուալ համակարգեր) ոլորտներում հիմնական գիտելիքներ
  • Խնդիրների լուծման լավ հմտություններ
  • Թիմային աշխատանքում արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն
  • Անգլերենի տիրապետման միջին մակարդակ
  • Աշխատանքային փորձ կամ պրակտիկա համապատասխան ոլորտում
  • Էլեկտրատեխնիկայի հիմնական սկզբունքների իմացություն

Other

Թումոն աշխատում է ուսանողների անձնական տվյալների հետ, այդպիսով՝ լիովին հետևում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջներին՝ ապահովելով, որ բոլոր տվյալները հավաքագրվեն, պահպանվեն և մշակվեն միջազգային գաղտնիության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխան։