Construction Project Manager

ProjectEVNYerevanstaffampublished 10/20/2026
Original version (Armenian).Show translation (English)

Your tasks

Շինարարական նախագծի կառավարում, ներառյալ՝

  • Օբյեկտների ամենօրյա կառավարում պատվիրատուի անունից
  • Նախագծի բյուջեի կառավարում և ծախսերի վերահսկում
  • Կապալառուների և ենթակապալառուների համակարգում, աշխատանքների ծավալների և որակի վերահսկում
  • Շինարարական ժամանակացույցերի կազմում, թարմացում և կատարման վերահսկում
  • Ներկայություն շինհրապարակում շաբաթական առնվազն երեք անգամ
  • Համագործակցություն տեխնիկական հսկողության մարմինների հետ
  • Նախագծային կազմակերպությունների և մասնագիտական գործընկերների աշխատանքի համակարգում
  • Նախահաշիվների, ծավալաթերթերի և կատարողական ակտերի ստուգում
  • Պայմանագրային և վճարման հայտերի կազմում և ներկայացում
  • Ամսական հաշվետվությունների պատրաստում պատվիրատուին

Requirements

  • Բարձրագույն կրթություն շինարարության կամ ճարտարագիտության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա փորձ շինարարական օբյեկտի կառավարման կամ տեխնիկական հսկողության ուղղությամբ
  • ՀՀ շինարարական նորմերի և թույլտվական ընթացակարգերի գործնական իմացություն
  • Կապալառուների հետ աշխատանքի փորձ՝ ծավալներ, նախահաշիվներ, կատարողական ակտեր
  • Անգլերեն՝ աշխատանքային մակարդակ (տեխնիկական փաստաթղթերի ընթերցում և նամակագրություն)
  • Վարորդական վկայական և անձնական ավտոմեքենա

Առավելություն կհամարվի

  • Պատվիրատուի կամ պատվիրատուի ներկայացուցչի կողմից աշխատելու փորձ
  • Միաժամանակ մեկից ավելի օբյեկտ վարելու փորձ
  • Հյուրանոցային շինարարության փորձ, հատկապես միջազգային օպերատորի բրենդ ստանդարտներով
  • Ռուսերենի իմացություն
  • Ganttpro, notion գործիքների իմացություն