Automotive Sales Manager
Ավանգարդ Մոթորսը՝ Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ավտոմեքենաների վաճառքի մենեջեր ։
Եթե դուք սիրում եք ավտոմոբիլային ոլորտը, ունեք վաճառքի փորձ, վստահ եք ձեր հաղորդակցման և բանակցությունների հմտությունների վրա և ցանկանում եք աշխատել աշխարհում ամենաճանաչված պրեմիում ավտոմոբիլային ապրանքանիշերից մեկի հետ, ապա սպասում ենք հենց ձեզ։
(Կդիտարկվեն միայն ավտովաճառքի փորձ ունեցող մասնագետների CV-ները)
Mercedes-Benz ավտոմեքենաների պրոֆեսիոնալ ներկայացում և վաճառք
Հաճախորդների կարիքների բացահայտում և անհատականացված խորհրդատվության տրամադրում
Վաճառքի գործընթացի ամբողջական կառավարում՝ առաջին շփումից մինչև գործարքի ավարտ
Նոր հաճախորդների ներգրավում և երկարաժամկետ հաճախորդական հարաբերությունների ձևավորում
Mercedes-Benz մոդելների, համալրումների, տեխնոլոգիաների և ծառայությունների վերաբերյալ մանրամասն խորհրդատվություն
Թեստ-դրայվների կազմակերպում և իրականացում
Առաջարկների, պատվերների և վաճառքի հետ կապված փաստաթղթերի պատրաստում և ձևակերպում
Պայմանագրերի, հաշիվների, ակտերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ վարում
CRM համակարգում հաճախորդների և վաճառքի գործընթացների վերաբերյալ տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին թարմացում
Վաճառքի սահմանված թիրախների և KPI-ների ապահովում
Mercedes-Benz-ի բարձրակարգ սպասարկման և հաճախորդների փորձառության չափանիշների պահպանում
Ավտոմեքենաների վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
Վաճառքի և բանակցությունների զարգացած հմտություններ
Հաճախորդների հետ բարձրակարգ հաղորդակցություն կառուցելու կարողություն
Ավտոմեքենաների, դրանց տեխնիկական առանձնահատկությունների և շուկայի նկատմամբ հետաքրքրվածություն
Փաստաթղթերի հետ մանրակրկիտ և պատասխանատու աշխատելու կարողություն
CRM համակարգերով և MS Office ծրագրերով աշխատելու հմտություններ
Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Արդյունքներին և վաճառքի թիրախներին միտվածություն
Ներկայանալի տեսք և պրոֆեսիոնալ վարքագիծ
Մենք առաջարկում ենք՝
Աշխատանք Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցչությունում
Մրցակցային աշխատավարձ և վաճառքի արդյունքներից կախված բոնուսային համակարգ
Մասնագիտական վերապատրաստումներ և ուսուցման ծրագրեր , ներառյալ Mercedes-Benz-ի արտադրանքի, վաճառքի և հաճախորդների սպասարկման վերաբերյալ ուսուցումներ
Մասնագիտական և անձնական զարգացման հնարավորություն
Աճի և կարիերայի հեռանկարներ
Պրոֆեսիոնալ և դինամիկ աշխատանքային միջավայր
Աշխատանք միջազգային ճանաչում ունեցող պրեմիում ավտոմոբիլային ապրանքանիշի չափանիշներին համապատասխան
Միացեք Ավանգարդ Մոթորսի թիմին և դարձեք Mercedes-Benz-ի փորձառության մի մասը։