Travel & Accommodation Officer
Աշխատակիցների ուղևորությունների և կեցության կազմակերպման մասնագետը համակարգում և կազմակերպում է ընկերության աշխատակիցների ուղևորությունների ու կացարանավորման հարցերը, այդ թվում՝ դեպի և տեղամասից ուղևորությունները, գործուղումները, հերթափոխերի փոփոխությունները և արձակուրդային ուղևորությունները։
Սերտորեն համագործակցելով ՄՌ ղեկավարի և ՄՌ թիմի հետ՝ պաշտոնը կապ է պահպանում տուրիստական գործակալությունների, հյուրանոցների և փոխադրող ընկերությունների հետ՝ ապահովելու համար, որ ուղևորության և կացարանավորման ծառայությունները լինեն արդյունավետ, ծախսարդյունավետ և լավ կազմակերպված։
Աշխատակիցների ուղևորությունների և կեցության կազմակերպման մասնագետը աշխատակիցների համար հիմնական կոնտակտային անձը ուղևորության և կացարանավորման հարցերում և կարևոր դեր է խաղում ճշգրիտ գրանցումների վարման և հարակից ծախսերը բյուջեի սահմաններում պահելու գործում։
- Աշխատակիցների ուղևորությունների համակարգում
Համակարգել ընկերության աշխատակիցների ներքին և միջազգային ուղևորությունների կազմակերպումը, այդ թվում՝ չվերթները և տեղափոխումները։
Կազմակերպել հերթափոխի, ամենամյա արձակուրդի, գործուղումների և այլ հաստատված ուղևորությունների հետ կապված ուղևորությունները։
Պատրաստել երթուղիներ և հետևել ժամանակացույցի փոփոխություններին, հետաձգումներին կամ չեղարկումներին։
Կապ պահպանել տուրիստական գործակալությունների, ավիաընկերությունների և փոխադրող ընկերությունների հետ։
- Աշխատակիցների կեցության համակարգում
Համակարգել կացարանի ամրագրումները, այդ թվում՝ հյուրանոցներում և այլ հաստատված կացարաններում՝ ընկերության քաղաքականությանը համապատասխան։
Կառավարել գրանցումը, դուրսգրումը, երկարաձգումները, չեղարկումները և ամրագրումների փոփոխությունները։
Կապ պահպանել հյուրանոցների և կացարան տրամադրող այլ կազմակերպությունների հետ և լուծել աշխատակիցների բարձրացրած խնդիրները։
Վարել գործող ամրագրումների ֆայլը և ճշգրիտ կացարանավորման գրանցումները։
- Աշխատակիցների ժամանման և մեկնման գործընթացի համակարգում
Կազմակերպել աշխատակիցներին անհրաժեշտ ուղևորությունը և կացարանավորումը՝ տեղամաս մեկնելուց կամ այն լքելուց առաջ։
Համաժամեցնել ամրագրումները համաձայնեցված մեկնարկի ամսաթվերի, հերթափոխային գրաֆիկների և հաստատված ժամանակացույցերի հետ։
Ճշգրտել կազմակերպումները՝ ըստ հերթափոխային գրաֆիկների, արձակուրդների կամ տեղափոխումների փոփոխությունների։
Վարել յուրաքանչյուր աշխատակցի տեղամասային ժամանման և մեկնման հստակ ու արդիական գրանցումներ։
- Աշխատակիցների ուղևորության հայտերի և ծախսերի վերահսկում
Մշակել ուղևորության հայտերը և ամրագրումից առաջ ստուգել իրավունքները և հաստատումները։
Ապահովել, որ կազմակերպումները լինեն ծախսարդյունավետ և համապատասխանեն ընկերության քաղաքականությանը։
Ստուգել հաշիվ-ապրանքագրերի ճշգրտությունը և լուծել անհամապատասխանությունները մատակարարների ու ֆինանսական բաժնի հետ։
Վարել ծախսերի գրանցումները և պատրաստել ծախսերի հաշվետվություններ ՄՌ մենեջերի համար։
- Աշխատակիցների աջակցություն
Հանդես գալ որպես աշխատակիցների հիմնական կոնտակտային անձ ուղևորության և կացարանավորման հարցերում։
Արագ արձագանքել հարցումներին և աջակցել փոփոխությունների, չեղարկումների և խափանումների դեպքում։
Հստակ և ժամանակին տեղեկացնել կազմակերպումների ու փոփոխությունների մասին։
Աշխատակիցների հետ պահպանել մասնագիտական և ծառայությանն ուղղված մոտեցում։
- Հաշտվետվությունների ներկայացում և գրանցումների վարում
Վարել չվերթների ամրագրումների, տնային արձակուրդային ուղևորությունների և կացարանի ամրագրումների ճշգրիտ գրանցումներ։
Արդիացնել տեղամասային ժամանման և մեկնման գրանցումները։
Պատրաստել ՄՌ մենեջերի համար ուղևորության և կացարանավորման կանոնավոր հաշվետվություններ։
Բակալավրի աստիճան գործարար վարչարարության, զբոսաշրջության, հյուրընկալության, լոգիստիկայի, մարդկային ռեսուրսների կամ հարակից ոլորտում՝ ցանկալի է։
Առնվազն 3 տարվա փորձ ուղևորությունների համակարգման, կացարանավորման վարչարարության, ՄՌ վարչարարության, տեղափոխման կամ նմանատիպ պաշտոնում։
Կարողություն միաժամանակ կառավարել բազմաթիվ ուղևորության կազմակերպումներ և աշխատել ճնշման տակ։
Microsoft Office-ի, մասնավորապես՝ Excel-ի և Outlook-ի լավ իմացություն։
Անգլերենի լավ գրավոր և բանավոր իմացություն։
Հզոր կազմակերպչական և վարչարարական հմտություններ՝ մանրուքներին բարձր ուշադրությամբ։
Հզոր հաղորդակցական և միջանձնային հմտություններ՝ հաճախորդների սպասարկմանն ուղղվածությամբ։
Գաղտնիության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ։
Ծախսերի գիտակցում և շահագրգիռ կողմերի կառավարում։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն staff.am հարթակով կամ HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։