Сhemical analyst

Liqvor CJSCYerevanstaffampublished 09/23/2026
Original version (Armenian).Show translation (English)

«Լիկվոր» դեղագործական ընկերությունը հրավիրում է փորձառու մասնագետի ընկերությունում առկա Որակի վերահսկման քիմիկ-անալիտիկի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։

  • Իրականացնել նմուշառված պատրաստի արտադրանքի քիմիական փորձաքննություն` համաձայն հաստատված ընթացակարգերի, սպեցիֆիկացիաների;
  • Իրականացնել փորձաքննությունների համար անհրաժեշտ աշխատանքային լուծույթների պատրաստումը, պատշաճ պիտակավորումն ու մակնիշավորումը;
  • Մասնակցել անալիտիկ մեթոդների վալիդացման գործընթացներին;
  • Գրանցել անալիզների արդյունքները համապատասխան աշխատանքային գրանցամատյաններում,  խմբաքանակի արձանագրություններում;
  • Պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները;
  • Հետևել ներքին կարգապահության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին։

Բարձրագույն քիմիական/դեղագիտական կրթություն

Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ է

Քիմիական մեթոդների տիրապետում

Քիմիական ռեագենտների և ստանդարտների հետ աշխատանքի, լաբորատոր սարքավորումների շահագործման հմտություններ

Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Պարտաճանաչություն

Բծախնդրություն

Թիմում աշխատելու կարողություն

Կազմակերպությունը գտնվում է Երևան, Քոչինյան 7/9 հասցեում։

Հետաքրքրված բոլոր թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները info@liqvor.com էլ․ հասցեին: Կդիտարկվեն միայն աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները:

Contact person

Listed by the employer in the job posting — for questions and your application.