Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների գլխավոր մասնագետ/SWIFT փոխանցումներ

IDBank CJSCYerevanstaffampublished 08/21/2026
This job is no longer listed
The source has removed this listing — applying via the original link is no longer possible.
Swift
Original version (Armenian).Show translation (English)

ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․

Ստուգել և հաստատել մասնաճյուղերից և հեռահար սպասարկման համակարգերից մուտքագրված միջազգային փոխանցումները ԳՕ համակարգում՝ Բանկի ներքին ընթացակարգերի, թղթակից բանկերի, ISO 20022 և այլ կիրառելի միջազգային վճարային ստանդարտների, ինչպես նաև գործող կարգավորող պահանջների համապատասխան։

Մասնակցել ISO 20022, SWIFT և այլ միջազգային վճարային նախագծերի ներդրման և թեստավորման աշխատանքներին:

Իրականացնել մերժված, վերադարձված, կասեցված կամ լրացուցիչ ճշտում պահանջող փոխանցումների հետ կապված գործառնական աշխատանքները և ապահովել դրանց ժամանակին կարգավորումը։

Իրականացնել հաճախորդների միջազգային փոխանցումների երթուղավորումը՝ համաձայն Բանկում սահմանված կանոնների և ներքին ընթացակարգերի։

Իրականացնել միջազգային փոխանցումների ընթացքի գործառնական մշտադիտարկում։

Իրականացնել գործառնական հաղորդակցություն թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ միջազգային փոխանցումների շրջանակում առաջացող հարցերի կարգավորման նպատակով։

Մասնակցել միջազգային փոխանցումների գործընթացների վերաբերյալ ներքին ուսուցումների կազմակերպմանը և անցկացմանը։

Ապահովել միջազգային փոխանցումների մշակման ընթացքում սահմանված գործառնական ընթացակարգերի պահպանումը։

Մասնակցել միջազգային փոխանցումների իրականացման գործընթացների վերլուծությանը, պատրաստել համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով։

Բարձրագույն կրթություն

Բանկային համակարգի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ

Ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն

SWIFT Alliance համակարգի հետ աշխատանքի փորձառություն, SWIFT MT և ISO 20022 հաղորդագրությունների գերազանց տիրապետում

Միջազգային վճարումների գործընթացների և միջազգային վճարային ստանդարտների իմացություն

Միջազգային փոխանցումների հետաքննությունների (Investigations) կիրառման փորձ

LSBank և այլ բանկային տեղեկատվական համակարգերի հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն

Բանկային օրենսդրության իմացություն

Հաղորդակցման գերազանց հմտություններ

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: