Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ

IDBank CJSCYerevanstaffampublished 10/08/2026
Original version (Armenian).Show translation (English)

ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․

Պարբերաբար իրականացնում է ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների համեմատական վերլուծություն, ուսումնասիրում է Բանկի մրցակցային միջավայրը և բացահայտում Բանկի ուժեղ ու թույլ կողմերը:

Պարբերաբար իրականացնում է Բանկի տվյալների բազաներում առկա տվյալների ուսումնասիրություններ և վերլուծություններ` Բանկի գործունեության առանձին ոլորտներով նպատակային ցուցանիշների սահմանման, գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման և այլ նպատակներով։

Պարբերաբար իրականացնում է Բանկի նպատակային ցուցանիշների հաշվարկներ՝ սահմանված նպատակային ցուցանիշների կատարման նկատմամբ պարբերական հսկողության ապահովման և շեղումների բացահայտման նպատակով։

Իրականացնում է մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև Բանկի գործունեության առանձին ցուցանիշների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ։

Պարբերաբար ուսումնասիրում է միջազգային և ՀՀ բանկային համակարգում կիրառվող ինովացիաները, գնահատում է Բանկում ներդրման նպատակահարմարությունը, ձևավորում է համապատասխան առաջարկություններ, կազմում և ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ։

Պարբերաբար գնահատում է մակրոտնտեսական իրավիճակի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի և Բանկի գործունեության վրա, բացահայտում է բանկային համակարգի զարգացման հնարավորությունները ու սպառնալիքները։

Մասնակցում է Բանկի Ռազմավարության մշակման գործընթացներին, իրականացնում անհրաժեշտ վերլուծություններ, գնահատումներ, մշակում է Բանկի Ռազմավարության տեսլականը և Բանկի Ռազմավարությունը։

Կազմում է Բանկի Ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։

Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ վերլուծություններ, կազմում այլ հաշվետվություններ կամ իրականացնում այլ հանձնարարականներ։

Բարձրագույն տնտեսագիտական կրթություն

Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (ցանկալի է ռազմավարության մշակման և բիզնես պլանավորման ոլորտում)

Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն

Ռեգրեսիոն մոդելներ կազմելու, կանխատեսումներ իրականացնելու մեթոդների տիրապետում

Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ

Հաշվետվություններ, պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություններ

Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

Մակրոտնտեսագիտության իմացություն

Հաշվապահության իմացություն

Հաղորդակցման հմտություններ 

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: