DWH Developer/ Բիզնես վերլուծաբան

IDBank CJSCYerevanstaffampublished 10/13/2026
Must-have:DataAI
Original version (Armenian).Show translation (English)

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես ։DWH Developer/ Բիզնես վերլուծաբան:

Տեղեկատվության մշակման ընթացակարգերի մշակում, տվյալների վիտրինների (Data Mart) մշակում, աջակցում և օպտիմալացում

ETL/ELT գործընթացների կարգավորում SSIS-ի հիման վրա

Համակարգերի աղբյուրների վերլուծություն

OLAP լուծումների մշակում և աջակցություն՝ MS SSAS (Tabular և Multidimensional) հենքի վրա

Վերլուծական տվյալների պատրաստում՝ ըստ հարցումների (Ad-hoc հարցումներ)

Կառավարչական հաշվետվությունների ավտոմատացում բիզնեսի տարբեր ուղղություններով

Տվյալների հետ աշխատանքի գործընթացում AI գործիքների և պրակտիկաների ներդրում

Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ տեխնիկական

SQL-ի լավ իմացություն, ցանկալի է՝ T-SQL

Կոդի օպտիմալացման մեթոդների իմացություն

Տվյալների բազաների կառուցվածքն ինքնուրույն ուսումնասիրելու և տվյալների ներկայացման ու մշակման համար օպտիմալ կառուցվածքներ ձևավորելու կարողություն

Ցանկալի է՝ տվյալների պահոցների և վերլուծական հաշվետվողականության (DWH & BI) համակարգերի նախագծման և մշակման հիմունքների իմացություն

OLAP-ի սկզբունքների իմացություն, ցանկալի է՝ OLAP լուծումների կառուցման գործիքներից որևէ մեկի տիրապետում

Ցանկալի է՝ ETL գործընթացների մշակման փորձ

Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերը կարդալու մակարդակով, Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար

Թիմում աշխատելու պատրաստակամություն

Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն

Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով  : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի   4-

ից                 Բանկը                 ներկայանում                է                 «ԱյԴի                Բանկ»                     անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/