Lead Manager / Վաճառքի մասնագետ
Orange Realty -ն անշարժ գույքի մասնագիտացված ընկերություն է, որն իրականացնում է գույքի վաճառք, գնում և վարձակալություն Երևանի առաջնային և երկրորդային շուկաներում։ Մենք աշխատում ենք ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն անշարժ գույքի հետ՝ յուրաքանչյուր հաճախորդի համար ընտրելով իր նպատակներին, պահանջներին և բյուջեին համապատասխանող լավագույն տարբերակները։ Մեր անձնակազմն ընդլայնվում է, և մենք փնտրում ենք ակտիվ ու հաճախորդակենտրոն Lead Manager / Վաճառքի մասնագետ՝ մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
Մուտքային զանգերի և նամակների ընդունում/պատասխանում
Ելքային սառը զանգերի իրականացում
Հայտարարությունների տեղադրում համապատասխան հարթակներում և վարում
CRM համակարգի վարում
Փաստաթղթերի լրացում
Գրասենյակում հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում և իրականացում
Հաշվետվությունների կազմում
Շուկայի ուսումնասիրություն
Պահանջվող հմտություններ
Աշխատանքային փորձ անշարժ գույքի ոլորտում
Բանավոր և գրավոր գրագետ խոսք
Ռուսերենի և անգլերենի տիրապետում
Հաճախորդակենտրոն մոտեցում
Ակտիվություն և սովորելու ցանկություն
MS Office ծրագրերի իմացություն
CRM-ի իմացությունը՝ որպես առավելություն
Մենք առաջարկում ենք
Կայուն աշխատանք
Մասնագիտական աճի հնարավորություն
Համագործակցային և աջակցող թիմային միջավայր
20 օր վճարովի տարեկան արձակուրդ։
Տարեկան 5 day off։
Հնարավորություն մասնակցելու կառուցվածքային ուսուցման և մասնագիտական զարգացման ծրագրերին։
team-building և կորպորատիվ միջոցառումներ։
Գրասենյակային հարմարություններ, ներառյալ սուրճ, թեյ և խորտիկներ։