Audio Engineer

Original version (Armenian).Show translation (English)

About the company

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր թիմին միանալու է հրավիրում աուդիո ինժեների, ով պատասխանատու կլինի պրոֆեսիոնալ ձայնային համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման, ձայնի որակի վերահսկման, ինչպես նաև ուղիղ եթերների և ձայնագրությունների ընթացքում բարձրորակ ու անխափան ձայնային ապահովման համար։

Your tasks

  • Ուղիղ եթերից կամ ձայնագրությունից առաջ ստուգել, միացնել, կարգավորել և պատրաստել բոլոր ձայնային սարքավորումները,
  • Վերահսկել ձայնի մակարդակները և բարձրաձայնության ցուցանիշները (LUFS), ապահովել հեռուստահեռարձակման չափանիշներին համապատասխանությունը՝ բացառելով կողմնակի աղմուկը, արձագանքները (echo), աղավաղումներն ու ձայնի ընդհատումները,
  • Կարգավորել և կառավարել ձայնային ազդանշանների փոխանցումը ստուդիաների, գլխավոր հսկիչ սենյակների (MCR) և ներքին հաղորդակցման համակարգերի (Intercom) միջև։
  • Կարգավորել Zoom, Skype, հեռախոսային կապի և հեռավար միացումների միջոցով եթերին միացող հյուրերի ձայնը՝ ապահովելով ձայնի բարձր որակ և ստուդիայի ու հյուրերի միջև հստակ, անխափան ձայնային կապ։
  • Կարգավորել, շահագործել և սպասարկել Audio-over-IP (AoIP) ցանցերն ու համակարգերը, ներառյալ Dante, AES67 և Ravenna արձանագրությունները։
  • Սպասարկել և ստուգել ներքին հաղորդակցման համակարգերը (Intercom/Talkback), որոնք օգտագործվում են ռեժիսորների, օպերատորների, հաղորդավարների և արտադրական թիմի մյուս անդամների միջև կապն ապահովելու համար,
  • Ուղիղ եթերի ընթացքում առաջացած ձայնային խնդիրներն ու տեխնիկական խափանումները արագ հայտնաբերել և արդյունավետ լուծել,
  • Վերահսկել հեռուստահաղորդումների և այլ հեռարձակվող բովանդակության բազմալիքային ձայնագրման (Multitrack Recording) ընթացքն ու որակը,
  • Համագործակցել վիդեո ինժեներների, ռեժիսորների և ստեղծագործական խմբի հետ՝ ապահովելու ձայնի և պատկերի համաժամեցվածությունն ու եթերի անխափան ընթացքը,
  • Անհրաժեշտության կամ ծանրաբեռնվածության դեպքում աջակցել տեխնիկական թիմի մյուս անդամներին՝ ընդհանուր աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար։

Requirements

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ռադիոտեխնիկայի, կապի համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից տեխնիկական ոլորտում,
  • Աշխատանքային փորձ հեռուստատեսությունում, ռադիոյում, մեդիա ստուդիաներում կամ համերգային ձայնային ապահովման ոլորտում,
  • Թվային և անալոգային ձայնային համակարգերի, ինչպես նաև հեռուստատեսային ձայնի միջազգային չափանիշների, այդ թվում՝ EBU R128 բարձրաձայնության ստանդարտի իմացություն,
  • Dante ցանցային աուդիո արձանագրության և IP-ի վրա հիմնված ձայնային համակարգերի աշխատանքի իմացություն,
  • Պրոֆեսիոնալ թվային ձայնային պուլտերի (օրինակ՝ Calrec, Yamaha, Behringer, Soundcraft) և անլար միկրոֆոնային համակարգերի (Sennheiser, Shure) աշխատանքի վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ,
  • Ձայնի թվային մշակման ծրագրերի (DAW), օրինակ՝ Pro Tools, Adobe Audition կամ Reaper, բազային իմացություն,
  • Տեխնիկական անգլերենի կամ ռուսերենի իմացություն՝ սարքավորումների ընտրացանկերը, տեխնիկական փաստաթղթերն ու օգտագործման ձեռնարկները հասկանալու համար,
  • Ուղիղ եթերի և արտակարգ իրավիճակների ժամանակ սառնասիրտ, կենտրոնացած և արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Հերթափոխային գրաֆիկով, երեկոյան ժամերին, հանգստյան և տոնական օրերին աշխատելու պատրաստակամություն՝ եթերացանցին համապատասխան։

Other

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: