Logistics Dispatcher / Customer Service Specialist
Միջազգային ընկերությունը փնտրում է Մենեջեր/Դիսպետչեր ՝ մեր զարգացող թիմին միանալու համար։ Ընկերությունը մասնագիտացած է լոգիստիկ ծառայությունների ոլորտում և հիմնականում սպասարկում է ԱՄՆ շուկան ։
Եթե դուք նախաձեռնող անձնավորություն եք և սիրում եք աշխատել արագ զարգացող ու համագործակցային միջավայրում, ապա այս աշխատանքը կարող է համապատասխանել ձեզ։ Նոր աշխատակիցների համար տրամադրվում է լիարժեք ուսուցում , ուստի ոլորտում նախնական աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ ։
Հաճախորդների հարցումների սպասարկում հեռախոսով և էլեկտրոնային փոստով՝ օրական մինչև 10–20 զանգ ։
Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ընկերության ծառայությունների և սակագների վերաբերյալ։
Հաճախորդների փաստաթղթերի և տվյալների ժամանակին ու ճշգրիտ կառավարում։
Նոր և գործող հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների ձևավորում և պահպանում։
Այլ հարակից պարտականությունների կատարում և անհրաժեշտության դեպքում հատուկ նախագծերին մասնակցություն։
Անգլերեն լեզվով բանավոր և գրավոր հաղորդակցման լավ հմտություններ։
Բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպված լինելու ունակություն։
Հաճախորդների կարիքներին ուղղված մոտեցում։
Համակարգչից օգտվելու բազային հմտություններ։
Մենք առաջարկում ենք
Ամբողջ դրույք կամ կես դրույք աշխատանք։
Գրասենյակային աշխատանք Երևանում (հեռավար չէ) ։
Ֆիքսված բազային աշխատավարձ և մրցակցային բոնուսային համակարգ։
Ամենամյա վճարովի արձակուրդ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան։
Անվճար ուսուցում և անհրաժեշտ ռեսուրսներ՝ նոր հմտություններ զարգացնելու համար։
Աշխատավարձը կախված է անգլերենի իմացության մակարդակից։
Խնդրում ենք նկատի ունենալ․ ժամային տարբերության պատճառով հիմնականում նախատեսվում են գիշերային հերթափոխեր ։
Ինչպես դիմել
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
armaexpress.spgh@gmail.com