ՓՄՁ վարկերի վերլուծաբան
<Ֆասթ Բանկ> ՓԲԸ-ն ՓՄՁ վարկերի վերլուծաբանի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
Իրականացնել հաճախորդների վարկունակության գնահատում և վերլուծել վարկառուների ֆինանսատնտեսական գործունեությունը
Կատարել ֆինանսական ցուցանիշների, գործակիցների և զարգացման միտումների վերլուծություն
Իրականացնել հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների համապարփակ ուսումնասիրություն և գնահատում
Պատրաստել և ներկայացնել վերլուծական հաշվետվություններ ու եզրակացություններ
Ներկայացնել ֆինանսական վերլուծությունների արդյունքները և վարկային ռիսկերի կառավարման վերաբերյալ առաջարկություններ
Մասնակցել վարկային կոմիտեների նիստերին, ներկայացնել մասնագիտական կարծիքներ և ներգրավվել վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում
Ֆինանսաբանկային ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ՓՄՁ և/կամ գյուղատնտեսական վարկերի վերլուծաբան և/կամ Ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ ՓՄՁ և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով
Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն
Ֆինանսական հաշվետվությունների խաչաձև ստուգումների հմտությունների տիրապետում
ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն
MS office ծրագրի գերազանց իմացություն
Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։