Քարտերի սպասարկման մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffampublished 10/01/2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է ֆինանսական ոլորտում փորձառությամբ Քարտերի սպասարկման մասնագետի թափուր հաստիք: 

Սպասարկել և աջակցել մասնաճյուղային ցանցին քարտային գործառնությունների հետ կապված հարցերում,

Ուսումնասիրել և սահմանված ժամկետներում ընթացքավորել հաճախորդների քարտային բողոքներն ու դիմումները,

Համագործակցել վճարային համակարգերի՝ ArCa, Visa և MasterCard-ի հետ,

Իրականացնել հետգանձումներ՝ Բանկի քարտապանների կողմից ներկայացված բողոքարկման հայտերի հիման վրա,

Վարել և մշակել Բանկի սպասարկման ցանցում իրականացված գործարքների վերաբերյալ բողոքարկումները,

Ուսումնասիրել օրական կտրվածքով չմշակված գործարքները և տրամադրել համապատասխան զեկուցագրեր։

Անգլերեն, ռուսերեն լեզուների բավարար իմացություն

МS Office ծրագրերին տիրապետում

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ քարտային ոլորտում

Արագ սովորելու կարողություն

Թիմային աշխատանքի և ազատ հաղորդակցման հմտություն

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն

Աշխատանքային առավելություններ  -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։