Մանրածախ պրոդուկտների ծառայությունում՝ պրոդուկտների մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffampublished 08/24/2026
This job is no longer listed
The source has removed this listing — applying via the original link is no longer possible.
Original version (Armenian).Show translation (English)

Ֆասթ Բանկը Մանրածախ պրոդուկտների մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։

Մանրածախ պրոդուկտների նախագծի պլանի (ինչպես նաև պայմանների, սակագների և  ֆինանսական մոդելի) մշակում, ներկայացում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ և հաստատման ներկայացում,

Ներդրվող նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների օպտիմալացման, բիզնես-գործընթացների կատարելագործման հետ կապված նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների տեխնիկական առաջադրանքների (ֆունցիոնալ պահանջների) մշակում, ներկայացում և համաձայնեցում,

Պրոդուկտի  ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների թեստավորում, ինչպես նաև ներկայացված ֆունկցիոնալ պահանջների արդյունքում կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում,

Պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկների իրականացում և վերահսկում,

Պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, նաև մասնաճյուղերի հետադարձ կարծիքների հավաքագրում, առաջարկների ներկայացում վերջինիս լայնամասշտաբ մեկնարկի կամ դադարեցման մասով,  անհրաժեշտության դեպքում՝ պրոդուկտի լրամշակում,

Նոր պրոդուկտների, նոր բիզնես-գործընթացների մասով, ինչպես նաև գործող պրոդուկտների/ծառայությունների փոփոխման մասին, մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցանում,

Պրոդուկտների գծով մասնաճյուղերի համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում ու ուղարկում,

Շուկայի պարբերաբար ուսումնասիրություն և վերլուծություն, նոր պրոդուկտների/ ծառայությունների մշակում, գործող պրոդուկտների մրցունակության գնահատում, պայմանների, սակագների ու գործընթացների գծով փոփոխության առաջարկների ներկայացում և հաստատում,

Պարբերական հարցումների իրականացում մասնաճյուղեր՝ պրոդուկտների/ գործընթացների  վերաբերյալ առաջարկների ստացման նպատակով: Աշխատակիցների առաջարկների հավաքագրում, վերլուծություն և մշակում, արդյունավետ առաջարկների ընտրում, դրանց դասակարգում և համապատասխան միջոցառումներ իրականացում,

Պրոդուկտների բիզնես գործընթացի գծով մասնաճյուղերի ընթացիկ խնդիրների լուծմում,

Բանկի ծրագրում պրոդուկտի ստեղծում և գոծող պրոդուկտների պայմանների խմբագրում,

Ընթացիկ  աշխատանքների կազմակերպում և վերահսկում:

Շուկայի ուսումնասիրության և վերլուծության հմտություն

Ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների ձևակերպման և փաստաթղթավորման փորձ

Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)

Ռուսերեն և Անգլերեն լեզուների տիրապետում

Թիմում տարբեր իրավիճակներում համագործակցելու, շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ

Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության ոլորտում

Համապատասխան աշխատանքային փորձ  (ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է)