Մանրածախ վարկային պրոդուկտների մշակման մասնագետ
About the company
Աշխատատեղի նկարագրություն՝ Evoca-ն փնտրում է Մանրածախ վարկային պրոդուկտների մշակման մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկային սպառողական պրոդուկտների ստեղծման, զարգացման և կատարելագործման համար՝ ապահովելով դրանց մրցունակությունը, շահութաբերությունը և համապատասխանությունը հաճախորդների պահանջներին։
Your tasks
Աշխատանքային պարտականություններ՝
- շուկայի միտումների, մրցակիցների առաջարկների և հաճախորդների կարիքների պարբերաբար ուսումնասիրություն և ստացված տվյալների վերլուծություն,
- մանրածախ վարկային նոր պրոդուկտների պայմանների, սակագների և ֆինանսականն մոդելի մշակում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ,
- պրոդուկտներին վերաբերող ներքին ընթացակարգերի և հաճախորդներին ուղղված փաստաթղթերի մշակում,
- գործընթացների թվայնացման նախագծերի իրականացում և պրոդուկտի ներդրումից առաջ ծրագրային լուծումների թեստավորում,
- պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, հետադարձ կարծիքների հավաքագրում, անհրաժեշտության դեպքում պրոդուկտի լրամշակման գործընթացի իրականացում,
- պրոդուկտների գծով Բանկի ստորաբաժանումների համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում և շրջանառում, աշխատակիցների ուսուցանում,
- ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում և հաշվետվությունների ներկայացում ղեկավարին:
Requirements
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական պրոդուկտների մշակման ոլորտներում,
- ՀԾ համակարգի հետ աշխատանքային փորձառություն,
- ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացություն,
- կազմակերպվածություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում,
- հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
- վերլուծական ճկուն միտք, խնդիրների կառուցվածքային լուծման կարողություն,
- անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
What we offer
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
How to apply
Ինչպե՞ս դիմել՝ Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Մանրածախ վարկային պրոդուկտների մշակմանմասնագետ»:
Contact person
Listed by the employer in the job posting — for questions and your application.