DevOps Engineer
Կոնվերս Բանկը փնտրում է փորձառու DevOps մասնագետ՝ ենթակառուցվածքի անվտանգ, կայուն և հուսալի աշխատանքն ապահովելու համար։
Բանկի վիրտուալ և hyperconverged ենթակառուցվածքների կառավարում, սպասարկում և զարգացում։
Dell VxRail և VMware միջավայրերի շահագործման և սպասարկման աշխատանքների իրականացում։
Վիրտուալ սերվերների և համապատասխան ենթակառուցվածքների կառավարում։
Docker և containerized միջավայրերի ներդրում, կառավարում և սպասարկում։
Linux օպերացիոն համակարգերի կառավարում և սպասարկում։
DevOps գործընթացների ներդրման, զարգացման և ավտոմատացման աշխատանքներին մասնակցություն։
Համակարգերի հասանելիության, կայունության և արտադրողականության մոնիթորինգ։
Համակարգերի թարմացումների, տեխնիկական սպասարկման և փոփոխությունների իրականացում։
Տեխնիկական խնդիրների հայտնաբերում, վերլուծություն և վերացում։
Backup/Restore և Disaster Recovery գործընթացներին մասնակցություն։
Նոր համակարգերի և ծառայությունների ներդրման աշխատանքներին մասնակցություն։
Տեխնիկական փաստաթղթերի և համապատասխան ընթացակարգերի կազմում ու վարում։
ՏՏ և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանք՝ ենթակառուցվածքների անվտանգ և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։
Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական մասնագիտությամբ։
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ենթակառուցվածքների, համակարգային ադմինիստրացիայի, վիրտուալացման կամ DevOps ոլորտում։
VMware վիրտուալացման միջավայրերի իմացություն։
Dell VxRail և Hyperconverged Infrastructure (HCI) լուծումների իմացություն։
Docker և containerized միջավայրերի իմացություն։
Linux օպերացիոն համակարգերի իմացություն և կառավարման հմտություններ։
Տեխնիկական խնդիրների վերլուծության և ինքնուրույն լուծման կարողություն։
Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու համար։
Թիմային աշխատանքի հմտություններ։
Պատասխանատվության բարձր զգացում։