Accountant

Cenomi Retail ArmeniaYerevanstaffampublished 08/21/2026
This job is no longer listed
The source has removed this listing — applying via the original link is no longer possible.
Original version (Armenian).Show translation (English)

Cenomi Retail Armenia  ընկերությունը ամենամեծ մանրածախ ցանցն է Հայաստանում։  Ընկերությունը ներկայացնում է  Zara, Zara Home, Bershka, Pull&Bear, Stradivarius, Massimo Dutti, Marks & Spencer, Zippy, Oysho, Charles and Keith, Accessorize, Monsoon բրենդները, որոնք տեղակայված են Դալմա, Մեգա և Երևան մոլերում։ Մենք որոնում ենք պատասխանատու և բանիմաց հաշվապահի, ով կնպաստի կազմակերպության հաշվապահական գործընթացների արդյունավետ և ճշգրիտ իրականացմանը։

•    Փաստաթղթաշրջանառություն: Դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի ձևակերպում և վարում ՀԾ (Armenian Software) համակարգում։ •    Հասույթի հաշվառում: Ընկերության հասույթի ամենօրյա ձևակերպում և արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ։ •    Աշխատավարձի հաշվարկ: Աշխատավարձի, արձակուրդայինների և նպաստների հաշվարկների իրականացում ՀԾ Ձեռնարկություն ծրագրով։ •    Հաշվետվություն: Եկամտային հարկի ամսական հաշվետվությունների կազմում և ներկայացում։

•    Բարձրագույն մասնագիտական կրթություն։ •    Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։ •    ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն։ •    Անգլերեն լեզվի վարժ տիրապետում։ •    ՀԾ հաշվապահ և Ձեռնարկություն ծրագրերի տիրապետում։

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr.armenia@afgretail.com էլ.փոստի հասցեին, վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով՝ ՙՙհաշվապահ՚՚։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։