Գնումների մասնագետ

Autofan AC LLCYerevanstaffampublished 08/21/2026
This job is no longer listed
The source has removed this listing — applying via the original link is no longer possible.
Original version (Armenian).Show translation (English)

«Ավտոֆան Էյ Սի»  ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է, որը փնտրում է  Գնումների  մասնագետի։

Ի՞նչ ենք մենք առաջարկում

Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,

Մասնագիտական աճի և ուսուցման հեռանկար,

Ընկերասեր և դինամիկ թիմ,

Մրցակցային աշխատավարձ։

Եթե Դուք պատրաստ եք ձեր մասնագիտական աճը և ներդրումն ունենալ դիստրիբուցիայի ոլորտում ապա բարի գալուստ «ԱՎՏՈՖԱՆ»։

Արտաքին գնումների շրջանակում պատվերների բարձման և ներմուծման գործընթացի կազմակերպում՝ մինչև ապրանքի մուտքը պահեստ

Բեռնափոխադրող ընկերությունների հետ աշխատանքի կազմակերպում

Ներմուծվող ապրանքների մաքսազերծման գործընթացի կազմակերպում և վերահսկողություն

Պատվերների տվյալների պարբերական թարմացում ընկերության տեղեկատվական համակարգում

Ընկերության կարիքների համար ներքին գնումների իրականացում

Հետևողականություն հայտարարվող տենդերներին՝ պետական գնումների իրականացման շրջանակում, մասնակցության փաթեթների կազմում և մուտքագրում

Տենդերների պայմանագրերի կնքման և մատակարարման գործընթացի կազմակերպում

Պաշտոնից բխող այլ պարտականություններ

Բարձրագույն կրթություն

Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ առնվազն 1 տարի

Օտար լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, գրավոր և բանավոր լավ իմացություն

MS Office ծրագրային փաթեթի տիրապետում

Ճկունություն և վերլուծական մտածելակերպ

Կազմակերպչական հմտություններ

Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr@autofan.am էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։