Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ուղղություն/Դարձիր Բանկիր

Ardshinbank OJSCYerevanstaffampublished 10/01/2026
Original version (Armenian).Show translation (English)

Ծրագիրը,  անգլերեն և ռուսերեն լեզուներին գերազանց տիրապետող և ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,

գործնականորեն առնչվել Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության հետ,

ծանոթանալ Բանկ-Հաճախորդ հարաբերություններին,

ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,

Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝        

ՀՀ, ք. Երևան, Գլխամասային Գրասենյակ`

Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի վարչություն

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

Տիրապետում են գերազանց անգլերեն և ռուսերեն լեզուներին,

Ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),

ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,

Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա,  հաղորդագրության անվանման դաշտում նշելով  «Դարձիր Բանկիր/ՓԲՏ»:  Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։