Passive and Commission Product Manager
Ոչ վարկային պրոդուկտների բաժնում մենք փնտրում ենք «Պասիվային և կոմիսիոն պրոդուկտ մենեջերի»՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։
Պրոդուկտների պորտֆելի կառավարում։ Բանկի քարտային և պրեմիում պրոդուկտների մշակում, գործարկում, մեթոդաբանական ուղեկցում և արդիականացում։
Շուկայի վերլուծություն։ Մրցակցային միջավայրի մշտական մոնիթորինգ, հաճախորդների պահանջների բացահայտում և պրոդուկտների շարքի համապատասխանեցում շուկայի արդիական պահանջներին։
Բիզնես վերլուծություն։ Պրոդուկտների շահութաբերության գնահատում և մոնիթորինգ, ինչպես նաև ղեկավարության համար վերլուծական ամփոփագրերի պարբերական կազմում։
Ներդրում և ավտոմատացում։ Քարտային և պրեմիում բիզնեսին առնչվող բանկային համակարգերի օպտիմալացման և ավտոմատացման նախագծերում մասնակցություն։
Գործընթացների օպտիմալացում։ Գործող հաճախորդային ուղիների և ներքին գործընթացների վերլուծություն և բարելավում։ Մասնաճյուղային ցանցում գործընթացների արդյունավետության պարբերական վերլուծություն՝ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղեր այցելությամբ։
Կառավարում։ Մեթոդաբանական փաստաթղթերի, այդ թվում՝ կարգավորող պահանջներին համապատասխան փաստաթղթերի պատրաստում և պրոդուկտային նախաձեռնությունների ներկայացում ու պաշտպանություն Բանկի կոլեգիալ մարմիններում և կոմիտեներում։
Նախագծերի կամ պրոդուկտների կառավարման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
Բարձրագույն կրթություն։
Քարտային պրոդուկտների տնտեսագիտության և վճարային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն։
Վերլուծական հմտություններ և մեծածավալ տվյալների հետ աշխատելու կարողություն։
Հաղորդակցման զարգացած հմտություններ։
Թիմում աշխատելու կարողություն։
Առաջադրանքների առաջնահերթությունները սահմանելու կարողություն։
Բազմաառաջադրանքային միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն։
Ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուների առաջադեմ/ազատ հաղորդակցություն։
Արտոնությունների փաթեթ՝
Բժշկական ապահովագրություն։
Կորպորատիվ միջոցառումներ։
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ։
Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր։
Բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա։