Guest Experience Expert

"Stellar Hotels" LLCYerevanstaffamδημοσιεύθηκε 10/11/2026

Ստելլար հյուրանոցների ցանցին, որը հանդես է գալիս Նացիոնալ Հյուրանոց, Ռոյալ Պլազա Հյուրանոց, Սֆերա Հյուրանոց-ներով Երևանում, ինչպես նաև Ալպինա Ռեզորթ-ով Ծաղկաձորում) անհրաժեշտ են Հյուրերի փորձառության մասնագետ Երևանի հյուրանոցներում աշխատելու համար՝ անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր խոսքի սահուն իմացությամբ:

  • Ապահովել հյուրերի դրական փորձառությունը՝ վերջիններիս կացության ողջ ժամանակահատվածում
  • Ողջունել հյուրերին, գրանցել ու դուրս գրել (check-in & check-out), տրամադրել սենյակի բանալիները և բացատրել հյուրանոցի կանոնները,
  • Ստանալ վճարումներ հյուրերից և կատարել անհրաժեշտ ծրագրային ձևակերպումներ,
  • Ժամանակին և սիրալիր արձագանքել հյուրերի հարցերին և բողոքներին՝ ապահովելով հյուրերի բացառիկ դրական սպասարկումը,
  • Հյուրերի կարիքի բացահայտում
  • Աջակցել հյուրերին տեղայնքում կողմնորոշվելու, ժամանցը կազմակերպելու ու տեսարժան վայրերը բացահայտելու հարցերում,
  • Նպաստել հյուրանոցի վարկանիշի բարձրացմանը՝ բացառիկ հյուրընկալություն մատուցելով,
  • Պատրաստել և նեևկայացնել համապատասխան հաշվետվություններ
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ հյուրանոցի չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Սպասարկման և հյուրընկալության ստանդարտների իմացությունը ցանկալի է
  • Microsoft Օffice-ի իմացություն,
  • Ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն,
  • Ճկուն և արագ արձագանքելու ունակություն,
  • Բարյացակամություն և բարեվարքություն,
  • Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Կազմակերպության կողմից տրամադրվող առավելություններն են․

  • Շուկայական ստանդարտ դրույքաչափերից բարձր մրցակցային աշխատավարձ,
  • Անձնակազմի համար նախատեսված սնունդ․ սուրճի թեյի հյուրասիրություն
  • Մասնագիտական զարգացմանն ուղղված թրեյինգներ
  • Կարիերայի աճի հնարավորություն ցանցի ներսում։

Աշխատանքային գրաֆիկ` հերթափոխային 12 ժամյա։