Business Development Manager
About the company
Օազիս Կոմպյուտեր ՍՊԸ-ն փնտրում է փորձառու և նախաձեռնող Business Development Manager, ով կմիանա մեր թիմին և ակտիվ մասնակցություն կունենա բրենդի զարգացմանն ու բիզնեսի ընդլայնմանը։
Your tasks
Հաջողակ թեկնածուն պատասխանատու կլինի նոր բիզնես հնարավորությունների բացահայտման, ռազմավարական գործընկերությունների զարգացման, հաճախորդների բազայի ընդլայնման և ընկերության երկարաժամկետ առևտրային աճին նպաստելու համար։
Հիմնական պարտականություններ
- Կառուցել և պահպանել արդյունավետ հարաբերություններ հաճախորդների, գործընկերների և առանցքային հաճախորդների հետ
- Վարել գործարար բանակցություններ և պատրաստել առևտրային առաջարկներ
- Մասնակցել բրենդի զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը
- Վերլուծել շուկայի միտումները, մրցակցային միջավայրը և վաճառքի զարգացման հնարավոր ուղիները
- Զարգացնել նոր գործընկերություններ և ընդլայնել ընկերության գործարար կապերի շրջանակը
- Հետևել վաճառքի արդյունքներին և նպաստել սահմանված բիզնես նպատակների իրականացմանը
- Համագործակցել ընկերության ներքին թիմերի հետ՝ բիզնես զարգացման նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով
Requirements
Թեկնածուին ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, մարքեթինգի, մենեջմենթի կամ տեխնիկական ոլորտներից որևէ մեկում
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ Business Development, Sales, Key Account Management կամ հարակից ոլորտում
- Տարիք՝ 25+
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն՝ գործարար հաղորդակցություն և բանակցություններ վարելու մակարդակով
- Հաղորդակցման, բանակցությունների և ներկայացման բարձր հմտություններ, ռազմավարական և վերլուծական մտածողություն
- Ինքնուրույն աշխատելու, նախաձեռնություն ցուցաբերելու և նախագծերի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու կարողություն
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն և արդյունքներին միտված մոտեցում
What we offer
ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է Մենք փնտրում ենք մասնագետի, ով ունի աճի և զարգացման ձգտում, կարողանում է կառուցել երկարաժամկետ գործարար հարաբերություններ և պատրաստ է ակտիվ դեր ունենալ բրենդի զարգացման, վաճառքի աճի և շուկայական ներկայության ընդլայնման գործում։
How to apply
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն d.t.mkrtchyan@gmail.com էլ․փոստին՝ նշելով «Business Development Manager» հաստիքը։
Other
Business Development Manager Օազիս Կոմպյուտեր ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 194/3
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ *երկուշաբթիից շաբաթ, 10:30–19:00
- Աշխատանքի ձևաչափ՝ գրասենյակային
- Հասցե՝ *ք. Երևան, Արշակունյաց պողոտա 194/3
Υπεύθυνοι επικοινωνίας
Αναφέρονται από τον εργοδότη στην αγγελία — για ερωτήσεις και την αίτησή σου.
- d.t.mkrtchyan@gmail.comd.t.mkrtchyan@gmail.com