Materials Accountant
Նյութական արժեքների հաշվապահը պատասխանատու է նյութական արժեքների և պաշարների հետ կապված բոլոր գործարքների ճշգրիտ հաշվառման, գնահատման և համապատասխանեցման (համադրման) համար։ Պաշտոնը նպաստում է պաշարների արդյունավետ վերահսկմանը՝ ապահովելով նյութերի մուտքերի, ելքերի, տեղափոխումների և պահեստային մնացորդների ճշգրիտ հաշվառումը, ինչպես նաև այն, որ պաշարները գրանցվեն ընկերության հաշվապահական քաղաքականությանը և կիրառելի ֆինանսական հաշվետվության ստանդարտներին համապատասխան։
Նյութական արժեքների հաշվապահը սերտորեն համագործակցում է Պահեստի, Գնումների, Գործառնական և Ֆինանսական թիմերի հետ՝ ապահովելու պաշարների հաշվառման ամբողջականությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև աջակցելու ֆինանսական հաշվետվությունների ժամանակին պատրաստմանը։
- Հաշվապահական համակարգում գրանցել և համադրել պաշարների և նյութական արժեքների հետ կապված բոլոր գործարքները։
- Վերանայել, աջակցել և գրանցել նյութերի մուտքագրման, դուրսգրման, տեղափոխման, վերադարձի և ճշգրտման գործարքները։
- Վարել հիմնական միջոցների հաշվառման գրանցամատյանը, ստեղծել հիմնական միջոցների քարտեր և գրանցել հիմնական միջոցների բոլոր շարժերը։
- Վերանայել և համադրել պաշարների անվանումներն ու կոդերը՝ սերտ համագործակցելով Գնումների թիմի հետ՝ ապահովելու տվյալների բազայի ամբողջականությունը և բացառելու կրկնվող կամ սխալ կոդավորումները։
- Վերահսկել պաշարների մնացորդները և բացահայտել անսովոր կամ անհամապատասխան գործարքները։
- Կատարել այլ հաշվապահական պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության։
- Ամսական և տարեկան համադրումներ ու վերահսկողություն
- Վերահսկել պաշարների գնահատումը և ապահովել, որ նյութական արժեքները հաշվառվեն ընկերության հաշվապահական քաղաքականությանը համապատասխան։
- Մասնակցել պաշարների գույքագրմանը, համադրել գույքագրման արդյունքները հաշվառման տվյալների հետ և ուսումնասիրել հայտնաբերված շեղումները։
- Մասնակցել հիմնական միջոցների գույքագրմանը, համադրել արդյունքները և ուսումնասիրել առկա շեղումները։
- Պատրաստել պաշարների հետ կապված համադրման հաշվետվություններ, վերլուծական աղյուսակներ և կառավարչական հաշվետվություններ։
- Աջակցել ներքին և արտաքին աուդիտորներին՝ տրամադրելով պաշարների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և բացատրություններ։
- Ապահովել, որ մշակված բոլոր հաշվապահական գործարքները համապատասխանեն ընկերության ներքին հսկողության քաղաքականություններին և գործող օրենսդրական պահանջներին։
Որակավորումներ, փորձ, գիտելիքներ և հմտություններ
Հիմնական աշխատանքային փոխգործակցություններ
Ներքին
- Ֆինանսների բաժին
- Պահեստի և Գնումների բաժիններ
- Գործառնական և Արտադրական ստորաբաժանումներ
Արտաքին
- Մատակարարներ (այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իրականացնել պաշարների համադրում կամ ստանալ հիմնավորող փաստաթղթեր)
Որակավորումներ
- Ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում բակալավրի աստիճան։
Աշխատանքային փորձ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում, նախընտրելի է նյութական արժեքների կամ հիմնական միջոցների հաշվառման ուղղությամբ։
Գիտելիքներ
- ERP համակարգերի հետ աշխատելու փորձ և նոր համակարգեր արագ յուրացնելու կարողություն։
- Microsoft Excel-ի և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործիքների լավ իմացություն։
- Պաշարների հաշվառման սկզբունքների և մեթոդաբանության խորքային իմացություն։
Հմտություններ
- Բարձր ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Անգլերեն լեզվի Upper-Intermediate (B2) կամ ավելի բարձր մակարդակի իմացություն։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ համագործակցության բարձր հմտություններ։
- Լավ հաղորդակցման և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատանք կազմակերպելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ։
- Ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում առաջադրանքները կատարելու կարողություն։
Աշխատանքը նախատեսվում է Վայք քաղաքում։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։
Υπεύθυνοι επικοινωνίας
Αναφέρονται από τον εργοδότη στην αγγελία — για ερωτήσεις και την αίτησή σου.