Կոնտակտային կենտրոնի մասնագետ

IDBank CJSCYerevanstaffamδημοσιεύθηκε 12/10/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Կոնտակտային կենտրոնի Ֆիզիկական հաճախորդների սպասարկման բաժին մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:

Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից ստացված քարտերի բացման, բլոկավորման, ապաբլոկավորման, քարտերի փակման, վերաթողարկման և տվյալների փոփոխման  դիմումների ընդունում,

Հեռախոսազանգի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում,

Մուտքային-ելքային  զանգերի սպասարկում, գրավոր հաղորդակցման  միջոցով հաճախորդների սպասարկում, հաճախորդների հետ տեսազանգի իրականացում, տեսազանգի հիման վրա հաճախորդի տվյալների փոփոխության դիմումների ընդունում  և տեղեկատվության տրամադրում,

Հեռահար հաղորդակցման ուղիներով ստացված  հետադարձ զանգերի պատվերների կատարում,

Արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով ուղարկված գումարների փոխանցում հաճախորդների հաշիվներին և  հաստատում,

Բանկի հեռահար ուղիներով հաճախորդների սպասարկում ԿԿ-ի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի  գործառույթների շրջանակներում,

Բանկի կողմից սահմանված անհատական և թիմային  կատարողականների ապահովում։

Բարձրագույն կրթություն (կդիտարկվեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները),

Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,

Համապատասխան փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,

Համակարգչային գիտելիքներ,

Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ,

Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ,

Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,

Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,

Կազմակերպչական հմտություններ:

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: