Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ

IDBank CJSCArtashatstaffamδημοσιεύθηκε 29/09/2026

«ԱյԴի Բանկ»  ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:

Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում,

Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում

Սահմանված վաճառքի պլանների կատարում,

Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում,

Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,

Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,

Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում,

Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում,

Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում,

Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում,

ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։

Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,

4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,

Ղեկավարման հմտություններ,

Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,

ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,

Համակարգչային գիտելիքների իմացություն,

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն,

Անկախ աշխատելու ունակություն,

Որոշումներ կայացնելու ունակություն,

Գերազանց վերլուծական հմտություններ,

Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ,

Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր,

Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել:

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: